Ճամբարային շաբաթվա աշխատակարգ. 03-07.08.2020

Օգոստոսի 3- երկուշաբթի

9․00-9․15— Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Միջավայրի խնամք, ծաղիկների խնամք
10.00-12.00 — Լողափնյա մաթեմատիկա
12.00-12:20— նախաճաշ
12։30-13.00 — Բացօթյա ընթերցանություն
13.00-13։30 — Շախմատ և նկարչական պլեներ ամառային բացօթյա լողափում

13.30.14.00-օտար լեզուներ Լալա Հասասյանի հետ
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Լողափնյա խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Շարունակել կարդալ →

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Արդեն 2-րդ շաբաթն է ինձ անչափ հարազատ դարձած Արևելյան դպրոց-պարտեզի ճամբարականների հետ վայելում ենք լողափնյա ջերմ ու տաք ամառը: Օր օրի ավելի ենք մտերմանում, ընկերանում, ճամբարականների հետ որոշում ենք անելիքները՝ լողում ենք, մարզվում, խաղում , այցելություններ ունենում՝ Ագարակ , ջերմոց-լաբորոտորիա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ են մասնակցում հետաքրքիր խաղերին, այդ թվում մաթեմատիկակական:

Այս շաբաթը ևս հագեցած էր, ջերմ, գնալով փոխում ենք մաշկի գույնը և միմյանց ավելի շատ սիրում: Շաբաթն անցավ ակնթարթի նման արագ, այսօր արդեն հրաժեշտ էինք տալիս մեկմեկու նորից հանդիպելու սպասումով:

Շարունակել կարդալ →

Արտակարգ ամառ. 31.07.2020

Ճամբարականները այսօր մեծ ոգևորությամբ էին եկել ճամբար՝ Ագարակ պետք է գնայինք։

Իրենց հետ բերել էին գազար, խնձոր կենդանիներին կերակրելու համար։

Նախ սկսենք մարմնամարզությունից։ Պատասխանատուները այսօր Արարատ Զարգարյանը և Լիլիթ Ալեքսանյանն էին։

Շարունակել կարդալ →

Արտակարգ ամառ. 30.07.2020

Ճամբարի հերթական օրը սկսեցի ճամբարականներին դիմավորելով ու ջերմաչափմամբ։

Այսօրվա մարմնամարզության պատասխանատուները Միլա Խաչատրյանը և Արարատ Զարգարյանն էին։

Մեզ այցելեց կամավորական աշխատանք իրականացնող Լալա Հասասյանը ,ով օտար լեզուների մասնագետ է։ Բավական հետաքրքիր խաղեր կազմակերպեցինք ճամբարականների հետ,ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան։ Ավելին տեսանյութերում։

Շարունակել կարդալ →

Կենդանիների խնամք Ագարակում

Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Ուսումնական Ագարակ

Տևողությունը՝ հուլիս-օգոստոս

Օր՝ 27 օգոստոս

Ժամը՝ 11։30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նպատակ՝

  • Ճամբարականների մոտ կենդանիների հանդեպ սեր և հոգատարություն ձևավորել
  • սեբաստացիական միջավայրի ճանաչում-ուսումնասիրություն

Խնդիրներ

  • կենդանու ճանաչում
  • կենդանիների հետ տարվող խնամք
  • Կենդանիների կերակրում
  • Շրջայց ուսումնական Ագարակում
  • Ճաշի ընդմիջում ճամբարականների հետ տաղավարում

Արդյունքը՝ ֆոտոպատումներ, բլոգում ամփոփում:

Արտակարգ ամառ. 27.07.2020

Հանգստյան օրերը վայելած և թարմացած ճամբարականները եկան կրկին զվարճանալու և վայելելու իրենց լողափնյա ճամբարային օրը:

Մարմնամարզության պատասխանատուն այսօր Եվա Ղավալյանն էր:

Բնութագրությունը հասանալի չէ

Ճամբարականները այսօր մասնակցություն ունեցան «Սեյրան Ավագյանի» ծննդյան նախագիծին: Տեսանյութը ստորև.

Շարունակել կարդալ →

Ճամբարային շաբաթվա աշխատակարգ. 27-31.07.2020

Հուլիսի -27 երկուշաբթի

9․00-9․15— Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Միջավայրի խնամք, ծաղիկների խնամք
10.00-12.00 — «Սեյրան Ավագյան» ծննդյան նախագիծ, Մարինե Ոսկանյան
12.00-12:20— նախաճաշ
12։30-13.00 — Բացօթյա ընթերցանություն
13.00-14։00 — Շախմատ և նկարչական պլեներ ամառային բացօթյա լողափում
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Լողափնյա խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Շարունակել կարդալ →