
Ամառային ճամբարի որպես ղեկավար պատասխանատվությունը, առաջին անգամ էի ստանձնում, որը և՛ պարտավորեցնող, և՛ հետաքրքիր էր: Բավական հագեցած շաբաթ ունեցանք: Ճամբարականները օր օրի ավելանում էին, հետաքրքրվում էին հաջորդ օրվա օրակարգով, ոգևորվում այն դեպքում, երբ պետք է շրջեինք կրթահամալիրի տարածքում: Ճամբարականների ամենօրյա թվային աճը հետաքրքիր հանգստությամբ ընդունեցի և պատասխանատվությամբ սկսեցի աշխատել ավելի մեծ խմբի հետ: Պսպղուն աչքերով, լողալ սիրող մասնակիցների թիվը ավելացավ հատկապես հինգշաբթի օրը, հասնելով 19-ի: Չնայած ճամբարականների մեծ թվի, օրը շատ հանդարտ անցավ, Նունե Խաչիկօղլյանի ուղեկցությամբ այցելեցինք նաև ուսումնական Ագարակ: Հետաքրքիր էր հատկապես այն ճամբարականների արձագանքը, ովքեր սեբաստացի չէին ու առաջին անգամ էին այցելում Ագարակ:
Ներկայացնում եմ շաբաթվա ամփոփումը ըստ օրերի.
Շարունակել կարդալ










