Monthly Archives: Սեպտեմբերի 2020

Բնօգտագործում և բնապահպանություն: Ռացիոնալ և ոչ ռացիոնալ բնօգտագործում

Բնապահպանություն | 4Peaks

Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարորության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:

Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Շարունակել կարդալ

Ներածություն: Մարդ — բնություն փոխհարաբերությունները

Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Նա միայն յուրացնում էր բնության պատրաստի բարիքները: Դա, այսպես կոչված, յուրացնող տնտեսության ժամանակաշրջանն էր:

Հետագայում յուրացնող տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության: Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև ծագեց հակասություն: Արտադրության զարգացման հաջորդ փուլերում այդ հակասությունը ավելի խորացավ, որը երևում է ստորև բերված աղյուսակից:

Շարունակել կարդալ