Արտակարգ ամառ. 30.07.2020

Ճամբարի հերթական օրը սկսեցի ճամբարականներին դիմավորելով ու ջերմաչափմամբ։

Այսօրվա մարմնամարզության պատասխանատուները Միլա Խաչատրյանը և Արարատ Զարգարյանն էին։

Մեզ այցելեց կամավորական աշխատանք իրականացնող Լալա Հասասյանը ,ով օտար լեզուների մասնագետ է։ Բավական հետաքրքիր խաղեր կազմակերպեցինք ճամբարականների հետ,ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան։ Ավելին տեսանյութերում։

Շախմատը մեր առօրեայի մի մասն է կազմում։ Ճամբարականները սովորում են և սովորեցնում միմյանց։

Ճամբարականները նկարում էին, լողում, պառկում արևի տակ, հավաքվում բարձրերի վրա՝ կանաչների մեջ, հետաքրքիր խաղեր ու զրույցներ էինք կազմակերպում։

Թողնել մեկնաբանություն