Արտակարգ ամառ. 29.07.2020

Ճամբարականների հետ օրը շատ հանգիստ ու թեթև անցավ։Լիլիթ Ալեքսանյանը գլխավորեց մարմնամարզության հատվածը, տանը մի քանի նոր վարժություններ սովորած լինելով։

Ահա և ճամբարականները լողավազանում էին։Տաք ջուր, կիզիչ արև..

Դժվար է այս պարագայում նախաճաշի կանչել նրանց…

Այսօր այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա։ Ընկեր Շողիկը ճամբարականներին ցույց տվեց գացանիա ծաղկի ծլողունակ ու անծլողունակ սերմերը և առաջարկեց նրանց հաշվել ու առանձնացնել քսան ծլողունակ սերմ։

Ընկեր Շողիկը ցույց տվեց նրանց առանց սոսինձի փոքրիկ ծրարների պատրաստումը, որոնց մեջ տեղավորում են սերմերը և վաճառում։ Ահա և մենք ունեցանք մեր պատրաստած ծրարը՝ սերմերով լեցուն։

Ընկեր Շողիկը վերջում մեզ ցույց տվեց ծաղկած գացանիան։

Օրը շարունակեցինք լողափում։Ճամբարականները նկարեցին, ստացված նկարները իրենց հետ տարան։

Ճամբարականների հետ խաղեր խաղացինք, հաշվեցինք, խոտերի մեջ հանգստացանք։ Տեսանյութը ստորև։

Այսօր մեզ այցելեց նաև Յանա Բաղդասարյանի մայրիկը, իր հետ ձմերուկ բերելով։Յանան ցանկացել էր հյուրասիրել իր ընկերներին։

Դե իսկ շախմատ ճամբարականները շատ են սիրում խաղալ, ու չհավաքեցին նույնիսկ։

Թողնել մեկնաբանություն