
Արդեն 2-րդ շաբաթն է ինձ անչափ հարազատ դարձած Արևելյան դպրոց-պարտեզի ճամբարականների հետ վայելում ենք լողափնյա ջերմ ու տաք ամառը: Օր օրի ավելի ենք մտերմանում, ընկերանում, ճամբարականների հետ որոշում ենք անելիքները՝ լողում ենք, մարզվում, խաղում , այցելություններ ունենում՝ Ագարակ , ջերմոց-լաբորոտորիա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ են մասնակցում հետաքրքիր խաղերին, այդ թվում մաթեմատիկակական:
Այս շաբաթը ևս հագեցած էր, ջերմ, գնալով փոխում ենք մաշկի գույնը և միմյանց ավելի շատ սիրում: Շաբաթն անցավ ակնթարթի նման արագ, այսօր արդեն հրաժեշտ էինք տալիս մեկմեկու նորից հանդիպելու սպասումով:
Շարունակել կարդալ








