Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Զարգացնել սովորողների վերլուծական կարողությունները,
- Կարողանալ բացատրել և վերլուծել բնական աղետների առաջացման պատճառները, նրանցում մարդկային գործոնի դերը,
- Պատկերացում կազմել սողանքային հոսքերի ձևավորման և տեղաշարժի վերաբերյալ,
- Կարողանալ բացատրել հրաբուխների և երկրաշարժերի առաջացման պատճառները,
- Վերլուծել Ավստրալիայի հրդեհների առաջացման մարդածին գործոնները,
- Պատկերացում կազմել ցունամիի հետևանքով առաջացած մարդկային կորուստների և ավերածությունների չափը:
Ընթացքը(ժամանակահատվածը 1ամիս)
Բովանդակություն՝
1.Բնական աղետներ: Սողանքներ, ֆիլմի դիտում,
2.Պատկերացում կազմել սողանքային հոսքերի ձևավորման և տեղաշարժի վերաբերյալ,
3.Բացատրել ՀՀ-ում սողանքների հաճախականության հիմնական պատճառները,
4.Հրաբուխներ: Բնական աղետներ, ֆիլմի դիտում
5.Բացատրել հրաբուխների առաջացումը, թվել հրաբուխները տեսակները, բերել օրինակներ,
6.Պատկերացում կազմել հրաբուխների կործանարար ազդեցության մասին,
7.Երբևէ ամենաուժեղ երկրաշարժերը, ֆիլմի դիտում
8.Հասկանալ երկրաշարժերի առաջացման պատճառները,
9. Պատկերացում կազմել երկրաշարժերի ավերիչ ուժի մասին,
10.Ներկայացնել երկրաշարժից պաշտպանվելու կանոնները,
11.Բնական աղետներ:Ավստրալիայի անտառային հրդեհներ, Ֆիլմի դիտում
12.Բացատրել հրդեհների առաջացման հիմնական պատճառները,
13.Վերլուծել Ավստրալիայի հրդեհների առաջացման մարդածին գործոնները,
14.Տոկիո, երկրաշարժ և ցունամի, ֆիլմի դիտում
15.Հասկանալ ցունամիների առաջացման պատճառը,
16.Պատկերացում կազմել ցունամիի հետևանքով առաջացած մարդկային կորուստների և ավերածությունների չափը:
Արդյունքը՝
- Սովորողները բլոգում ներկայացնում են բնական աղետների առաջացման պատճառների և կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներ,
- Թարգմանությունների իրականացում,
- Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում,
- Գիտելիքների զարգացում և ամրապնդում,
- Կանխարգելիչ միջոցառումների առաջարկում:
Գրականություն և համացանցային ռեսուրսներ՝