Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը։ Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով։
Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը
Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը: Աղտոտման ազդեցությունը մարդկանց վրա: Վավերագրական ֆիլմի դիտում
Օր՝ 05.02.2020
Ժամ՝11:55
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Զարգացնել սովորողների վերլուծական կարողությունները,
- Պատկերացում կազմել աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցների մասին,
- Կարողանալ որոշել երկրի գլոբալ հիմնախնդիրներն առաջացնող հիմնական աղտոտիչները:
«Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար»
ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, զարգացնել հանքավայրերի տրման և շահագործման գործընթացների թափանցիկությունը:
«Հայաստանի կոտրվող ողնաշարը»
Հայաստանի պարագայում՝ պոչերը համարվում են արժեքավոր ռեսուրս, ինչը պայմանավորված է դրանք կրկին վերամշակելու և մնացած արժեքավոր հանքանյութը կորզելու հնարավորությամբ: Շահագործողի՝ այդպիսի պոչերի համակարգերը պատասխանատու և ճիշտ կերպով տնօրինելու պարտականությունները հստակ սահմանված չեն և քանի որ պոչերը որևէ ֆինանսական արժեք չեն ներկայացնում հանքավայրը շահագործողի համար ժամանակի որոշակի կետում, հետևաբար, դրանք, որպես կանոն, պահուստավորվում են ամենախնայողական եղանակով, որը բավարար է կանոնակարգերի նվազագույն պահանջներն ապահովելու համար:
ՀՀ հանքարդյունաբերական օբյեկտների և դրանց հարակից տարածքներում տեղաբաշխված պոչամբարների վնասակար ազդեցությունը:
Ուսումնական ճամփորդություն դեպի Քաջարան
Ճամփորդության վայր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Արծվանիկի պոչամբար
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Սովորողների մոտ ձևավորել ընկերային, համագործակցային վերաբերմունք,
- Ծանոթացնել հանքարդյունահանման և վերամշակման աշխատանքներին,
- Տեսնել Քաջարանի պղնձամոլիբդենային պաշարների բաց եղանակով արդյունահանումը,
- Ծանոթանալ թափոնների հետագա ճակատագրին և հասկանալ նրանցում առկա էկոլոգիական վնասի չափը,
- Տեսնել Արծվանիկի պոչամբարը, որն ըստ փորձագետների աշխարհում խոշորագույններից է:
Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Օր՝ 3
Երրորդ օրն է, ինչ ծանոթանում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում իրականացվող դասընթացների բնույթին և փորձում ինձ տեսնել դասավանդողների կողքին: Այսօր քննարկեցինք այն նախագծերը, որոնք պետք է ներկայացնենք վաղվա ՝վերջին , ամփոփիչ հանդիպմանը:
Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Օր՝ 2
Այցելելով կրթահամալիր և ծանոթանալով ուսուցման ընթացքին՝ ինձ համար ունեցա բացահայտում. պարզվում է, այն դպրոցը ուր կերազեի սովորել, առավել ևս` դասավանդել գոյություն ունի: Այսօր սովորեցինք` ինչպես նյութեր, նկարեր, տեղադրել անձնական բլոգում, օգտվել բլոգի գործիքներից: Հեղինակային մանկավարժությունը հնարավորություն է տալիս ստեղծագործելու՝ ուսուցչին և սովորողին, ահա այն, ինչ անհրաժեշտ է ուսուցչին և աշակերտներին ճիշտ հարաբերվելու համար՝ անընդհատ փնտրտուք՝ չձանձրանալու և հետաքրքիր լինելու պայմանով:
Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Օր՝ 1
Շուրջ մեկ տարի է կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն: 2019 թվականի այս օրերին ընկերուհիս նույն իմ կարգավիճակով հայտնվել էր այստեղ: Օր օրի ավելացող կրթահամալիրյան ոգևորությունս պայմանավորված էր իր իրականացրած գործունեությամբ: Թվում է այնքան ծանոթ է այս ամենը, կարծես կրկնվող պատմություն լինի, մեկ տարի է գրեթե ամեն օր ակամա մուտք ունեմ կրթահամալիրի առօրյա, իրականացվող նախագծեր, իսկ հաջորդ շաբաթ ընկերուհուս խոստացել եմ օգնել կրթահամալիրի վերաբերյալ հարցում իրականացնել: Թվում է տուն եմ եկել, մնում է ինձ հարազատապես ընդունեք(ժպտում եմ):