9-րդ դասարանի սովորողների հետ իրականացացրեցինք ՀՀ բնակչությունը նախագիծը:
Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք ՀՀ բնակչության բնական և մեխանիկական շարժերը, կազմը, սեռատարիքային կառուցվածքը, աշխատանքային ռեսուրսները և տեղաբաշխումը: Նախագիծտ բավական հետաքրքիր էր սովորողների համար: Նախագծում ներառել էի նաև թեմային վերաբերող խնդիրներ:
Գրել նաև ձեր սեփական կարծիքը կլիմայի փոփոխության վերաբերյալ: Փորձել ընտանիքի անդամներից ևս իմանալ իրենց անձնական կարծիքները, նախապես չտեղեկացնելով ձեր կարծիքների մասին, քանի որ դուք արդեն ուսումնասիրել եք և ճշգրիտ տեղեկատվության եք տիրապետում:
Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 20.05, ժամը՝ 15:00: Պատրաստվել քննարկման ֆիլմի և ձեր անձնական կարծիքների շուրջ:
Ուսումնասիրել տիեզերական աղբ հասկացությունը, ներկայացնել բնական և արհեստական տիեզերական աղբերը: Օգտվել օտարալեզու աղբյուրներից, կատարել թարգմանություններ: Հրապարակել բլոգում:
Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝
Բլոգային աշխատանքի կատարման,
Տեսադասերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:
Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
Բացահայտել և վերլուծել տիեզերական աղբի վտանգավորության աստիճանը երկրագնդի համար:
Ընթացքը (ժամանակահատվածը 3 շաբաթ)
Բովանդակություն՝
1.Ուսումնասիրել տիեզերական աղբ հասկացությունը,
2.Ներկայացնել այն բնական օբյեկտները, որոնք տիեզերական աղբ են հանդիսանում,
3.Ներկայացնել այն արհեստական օբյեկտները, որոնք տիեզերական աղբ են հանդիսանում,
4.Համեմատել բնական և արհեստական տիեզերական աղբերի վտանգավորությունը,
5.Բացահայել տիեզերական աղբի ազդեցությունը երկրագնդի վրա,
6. Դիտարկել արբանյակները որպես տիեզերական աղբ:Արբանյակների անհրաժեշտությունը մարդկության կյանքում և աղբի վտանգավորության աստիճանը,
7.Ներկայացնել արդյոք մարդկությունը կարող է քայլեր ձեռնարկել նվազեցնելու համար այն վտանգը, որը սպառնում է տիեզերական աղբի օրեց օր ավելացմամբ,
8.Նայել Առաջինը տիեզերում.Գագարին ֆիլմը, փորձել դիտարկել թռիչքի կարևորությունը մարդկության կյանքում և թռիչքի պատճառով ավելացված տիեզերական աղբը, որը ժամանակի ընթացքում ետ է վերադառնալու մոլորակ: Կատարել ինքնավերլուծություն:
Արդյունքը՝
1.Ուսումնասիրել տիեզերական աղբ հասկացությունը, ներկայացնել բնական և արհեստական տիեզերական աղբերը: Օգտվել օտարալեզու աղբյուրներից, կատարել թարգմանություններ:
2.Դիտարկել արբանյակները որպես տիեզերական աղբ:Արբանյակների անհրաժեշտությունը մարդկության կյանքում և աղբի վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ձեռնարկվող միջոցառումները, որոնք կնվազեցնեն վերջինս: Փորձել օգտվել օտարալեզու աղբյուրներից:
3.Նայել Առաջինը տիեզերում.Գագարին ֆիլմը, փորձել դիտարկել թռիչքի կարևորությունը մարդկության կյանքում և թռիչքի պատճառով ավելացված տիեզերական աղբը, որը ժամանակի ընթացքում ետ է վերադառնալու մոլորակ: Կատարել ինքնավերլուծություն:
Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:
1968-ից մինչև 1985 թվականը ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը փորձեր էին իրականացնում ստեղծելու հակաարբանյակային զենք։ 1990 թվականին վերահսկվող տիեզերական աղբի 7%-ի չափ աղբ ստեղծվեց 12 այդպիսի փորձերի ընթացքում։
Արդյունավետ գործնական մեթոդներ 600 կմ-ից ավելի բարձրության վրա տիեզերական աղբի ոչնչացման համար (որտեղ չի անդրադառնում այդ մաքրման արդյունավետությունը մթնոլորտի արգելափակման պատճառով) ներկայիս տեխնոլոգիաների զարգացման մակարդակում չկան:
Ներկայում ցածր ուղեծրային մակարդակներում (մինչև 2000 կմ բարձրության վրա) գտնվում են, տարբեր գնահատումներով, 220 հազար (ըստ ՄԱԿ-ի տիեզերական տարածությունների հարցերով գրասենյակի՝ 300 հազար 2009 թվականի հոկտեմբերի դրությամբ) տեխնոգեն օբյեկտներ 5000 տոննա ընդհանուր քաշով:
Տիեզերական աղբը հասկացություն է, որը ներառում է տիեզերքում գտնվող բոլոր արհեստական օբյեկտները և նրա մասերը, որոնք երբեք չեն կարող ծառայել ինչ-որ օգտակար նպատակի համար և վտանգ են ներկայացնում բոլոր գործող տիեզերական սարքավորումների, հատկապես տիեզերական կառավարվող նավերի համար: Որոշ դեպքերում այդ նավերը պարունակում են վտանգավոր (միջուկային, թունավոր) նյութեր, որոնք կարող են վտանգ հանդիսանալ նաև Երկրի համար, քանի որ այդ օբյեկտը կարող է դուրս գալ ուղեծրից և ոչ լրիվ այրվելով անցնել Երկրի մթնոլորտի պինդ շերտերը՝ մեծ վնաս հասցնելով բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին և այլն:
Ավարտեցինք հեռավար ուսուցման մայիսյան ևս մեկ շաբաթ: Պետք է նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:
Ակտիվ սովորողները պարտաճանաչ մասնակցում են տեսադասերի և հետաքրքիր ինտերակտիվ դաս ենք անցկացնում: