Լքված «Պողոսի գեղ» բնակավայրի վերաբնակեցումը

«Պողոսի գեղ» բնակավայրըը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից 1,5 կմ հվ-արլ: Կառուցված է եղել 9-17-րդ դարերում: Գյուղի հյուսիսային մասում պահպանված է դամբարանադաշտ, որը 2002 թվականին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:

«Պողոսի գեղ» բնակավայրըը գտնվում է Ծակքար գետի ձախ ափին, ձորի եզրին, 2100 մ բարձրության վրա:

 Գյուղի  մասին ցավոք չկա հստակ պահպանված տեղակատվություն: Փորձել եմ տեղացիներից, որևէ տեղեկություն ստանալ հարցազրույցների միջոցով: Պատմում են, որ ձմռանը «Պողոսի գեղ»  բնակավայրը ամբողջովին ծածկվում է ձյունով, սառնամանիք է լինում, տեղի բնակիչները ստիպված են լինում լքել գյուղը, որպեսզի կարողանան գոյատևել, գնում են ավելի բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջան՝ Արարատյան դաշտ: Օրերից մի օր Թազագյուղի և «Պողոսի գեղ»  բնակավայրիի բնակիչներ են հանդիպում՝ ապրանքափոխանակության նպատակով, խոսում են միմյանց հետ, իմանում ով որտեղից է: «Պողոսի գեղ»  գյուղի բնակիչը զարմացած հարցնում է նախկին հարևան գյուղի բնակչին. «Ախպեր ջան, հլը ինձ ասա, Պողոսի գյուղում գարունը եկա՞վ»:

Նախկինում գյուղը լքելու պատճառ դարձած բնակլիմայական պայմանները, ներկայումս կլիմայի փոփոխության հետևանքով, լայն հնարավորություններ են ստեղծում գյուղում ապրելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

Նշեմ այս լքված գյուղի վերաբերյալ վերաբնակեցման սցենարներ՝

  • Այս լքված գյուղը կարող է վերաբնակեցվել` ՀՀ-ում բնակվող նախկին բնակիչների, փախստականների և աղետյալ գոտու քաղաքներից եկած և ցանկություն ունեցող ընտանիքներով,
  • Հանրապետության այն քաղաքացիներով, ովքեր կցանկանան մշտական բնակություն հաստատել և զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, քանի որ գյուղը գտնվում է տափաստանային գոտում և առավել բարենպաստ է այստեղ գյուղատնտեսական աշխատանքներ ծավալելը:
  • Տարբեր առիթներով  ճանաչողական այցեր իրականացնել դեպի այս բնակավայր: Այցերը կարող են ամրացնել մարդկանց դրական վերաբերմունքը և նպաստել այդ վայրում բնակվելու որոշման կայացմանը:
  • Եթե պետությունը իր միջոցներով կարողանա օգնել երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու հարցում: Միջոցների տրամադրման դեպքում երիտասարդները ոչ միայն չեն լքի իրենց սեփական գյուղերը, այլ նաև հնարավորություն կստեղծվի լքված գյուղերի վերաբնակեցման համար: Այս հստակ է և անխախտ, բոլորը չէ, որ քաղաքներ են գնում, ձգտում քաղաքներում տուն ունենալ:
  • Անհրաժեշտ է տեղեկություն տարածել անմիջական հաղորդակցության միջոցով, պոտենցիալ վերաբնակիչների ներգրավվման համար:
  • Բնակավայրի վերաբերյալ սոցիալ-մշակութային հաղորդաշարեր պատրաստել և հեռուստատեսություններից առնվազն մեկով ցուցադրել:Այս իհարկե կնպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը:
  • Անհրաժեշտ է նոր բնակավայրի նկատմամբ կապվածություն առաջացնել: Դրա համար անհրաժեշտ է վերաբնակիչների մոտ աշխատանքի հասանելիությանն և կայունությանն, եկամտի մակարդակին, սոցիալական հարաբերություններին և կառավարման բնույթին վերաբերող գործոններն ակտիվացնել:
  • Անհրաժեշտ է վերաբնակեցման ռազմավարության և գործողությունների համալիր ծրագիր մշակել, որը հասու կլինի յուրաքանչյուր քաղաքացու:
  • Վերաբնակեցման ռազմավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի վերաբնակեցման հնարավորությունների «սոցիալական փաթեթավորմանը», այն խմբերի համար, որոնք առաջնորդվում են տնտեսական/սոցիալական օգուտի պահանջով:
  • Բնակավայրը հրապուրիչ դարձնել վերաբնակեցվողների համար, որպեսզի շահագրգռված լինեն ներդրումներ իրականացնելու համար:
  • Վերաբնակեցման խնդիրների իրագործման համար լավագույն միջոց կարող է լինել բնական աճի խթանումը:
  • Վերաբնակեցումը ներկայացնել որպես հայրենասիրական ակտ:
  • Հնարավոր է որպես նպաստող գործոն  օգտագործել նաև քաղաքական թոհուբոհից կտրվածությունը:
  • Ժամանցի վայրեր ստեղծել տեղի բնակչության համար:
  • Եթե լքված բնակավայրը վերականգնելու ցանկություն հայտնած քաղաքացիներ լինեն և իրենց տնամերձ հողամասերը, որպես սեփականություն  հանձնվի անվճար:
  • Եթե լքված բնակավայրում ճանապարհների և ջրաշինարարական կառույցների, ընդհանուր նշանակության ինժեներային կառույցների, դպրոցի, կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը իրականացվի պետական միջոցների հաշվին:

Մեկ օր Հրազդանի կիրճում

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Օր՝ Հունիսի 3

Վայր՝ Հրազդանի կիրճ

Մեկնում՝ Մայր դպրոցի բակից, ժամը՝ 10:00

Վերադարձ՝Մայր դպրոցի բակ, ժամը՝15:00

Նպատակը՝

  1. Ծանոթանալ Հրազդան գետի Երևանյան հատվածին, ուսումնասիրել տեղանքն ու այն բարեկարգելու նախագծեր իրականացնել:

Խնդիրներ՝

  1. Արտակարգ պայմաններում, կողմնորոշվելու և հարմարվելու կարողության ձևավորում
  2. Տարածքի մաքրման աշխատանքերը
  3. Ընտանեկան դպրոցների մոտ ընկերային հարաբերությունների հաստատում
  4. Քայլարշավ Հրազդան գետի  ափով,
  5. Նստոտում գետի ափին, զրույցներ-քննարկումներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Ճամփորդական ուսապարկ
  2. հարմարավետ հագուստ, կոշիկներ
  3. պաշտպանիչ դիմակ
  4. ձեռնոցներ
  5. ախտահանիչներ
  6. արևային գլխարկ
  7. ջրաման

Արդյունքում՝

1.Կմաքրենք տարածքը, կառանձնացնենք աղբամանների համար հատկացվող տեղ, որոնք հետագայում կարելի է տեղադրել ափին: 

2.Սովորողները կունենան անհատական հրապարակումներ, տեսանյութեր, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում, ենթակայքում:

Կամավորությունը որպես սկիզբ

Հեռուն և մոտը հետաքրքիր հասկացություններ են, ժամանակներ կան, որտեղ թվացյալ հեռուն այնքան մոտ է, և հեռվի ձգտման և փնտրտուքների ընթացքում գտնում ես հենց կողքիդ: Ահա նույն այս տրամաբանությամբ փնտրեցի հեռվում գտա կողքիս՝ կրթահամալիրը:  Դեռ մանկուց երազկոտ աղջկա պատկերացումներում ուսուցչուհի կերպարս մոտեցավ իր լուծման, երբ ընդունվեցի համալսարանի իմ սիրելի բաժինը աշխարհագրության ֆակուլտետ, սկիզբը քաղաք գալու նման ՝ հետաքրքիր էր, բարդ, խառը, որը քիչ-քիչ սկսվեց քանդվել և ներկայանալ ավելի հմայիչ կողմներով, էս ընթացքով՝ կծիկը բացելով ավարտեցի ԵՊՀ-ն, բայց մանկավարժ եմ ուզում դառնալ, ես շատ լավ հիշում եմ մանկության տարիների ուսուցչուհուն՝ ինձ:

Շարունակել կարդալ

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Փետրվար-մայիս

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը ներկայացնում եմ ըստ ամիսների հաշվետվությունների։

Ամենամսյա հաշվետվություններ․

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլյան հաշվետվություն

Մայիսյան հաշվետվություն

Մայիսյան հաշվետվություն

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 27.04-01.05.2020

Հողային ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ: Նախագիծ

Հեռավար ուսուցում՝ 04.05-08.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Շարունակել կարդալ

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ: Նախագծի ամփոփում

Կլիմայի փոփոխություն - Ecolur

Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը:

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 18.05-22.05.2020

Ավարտեցինք հեռավար ուսուցման մայիսյան վերջին շաբաթ:

Շաբաթվա ընթացքում տեսադասեր եմ իրականացրել 10-րդ և 9-րդ դասարանների սովորողների հետ:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ ՀՀ բնակչությունը

10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

11-րդ դասարան՝ Տիեզերական աղբը որպես վտանգի աղբյուր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ