Author Archives: gayanehakobyann

Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրները

Սևանա լճի էկոհամակարգի փոփոխությունները, բացի ջրային պաշարների 42.2% փոքրացումից, սերտ կապված են նաև ջրհավաք ավազանում բնական (գետային ցանց, գետերի հեղեղաբերություն, աղտոտվածություն, էրոզիոն պրոցեսներ, մթնոլորտային տեղումներ և այլն), ինչպես նաև անթրոպոգեն (տնտեսական գործունեության) պրոցեսների հետ:

 Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան  հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով: Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա: Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող  են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են կաթված եւ խթանում ուռուցքի զարգացմանը: Սևանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառաարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետեւանքով  առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Հաճախակի են նաեւ ուղղակի արտանետումները լճի մեջ: Գաղտնիք չէ, որ Սևանա լիճ կեղտաջրեր լցվում են բոլոր ավազաններից, որոնք ոչ պակաս վտանք են ներկայացնում լճի համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր՝ Սեւանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի համար:

Ժամանակակից հիմնախնդիրներն են՝

Շարունակել կարդալ

Սևանա լճի ջրաբանական հիմնախնդիրները

Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ,  Գավառագետ,  Լիճք,  Արգիճի,  Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։

Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանույն գետերի վրա։

Շարունակել կարդալ

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄԸ

Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Շարունակել կարդալ

Պետական սահմանների անցկացում

Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) և սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա (դեմարկացիա)։ Կատարվում Է, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խնդիրներ։

Շարունակել կարդալ

Գյուղատնտեսական հողերի քիմիական աղտոտում

Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:

Շարունակել կարդալ

Հողային ռեսուրսները և դրանց օգտագործումը

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):

Շարունակել կարդալ

Բնական միջավայրի վրա մարդու ազդեցության հետևանքները

Շրջապատող միջավայրը մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրն է։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում են միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։

Շարունակել կարդալ

Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ

Բնական ռեսուրսներ: Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը:

Շարունակել կարդալ

Բնօգտագործում և բնապահպանություն: Ռացիոնալ և ոչ ռացիոնալ բնօգտագործում

Բնապահպանություն | 4Peaks

Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարորության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:

Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Շարունակել կարդալ