Արտակարգ ամառ. 31.07.2020

Ճամբարականները այսօր մեծ ոգևորությամբ էին եկել ճամբար՝ Ագարակ պետք է գնայինք։

Իրենց հետ բերել էին գազար, խնձոր կենդանիներին կերակրելու համար։

Նախ սկսենք մարմնամարզությունից։ Պատասխանատուները այսօր Արարատ Զարգարյանը և Լիլիթ Ալեքսանյանն էին։

Ճամբարականները լողափում հետաքրքիր անցկացրեցին օրը։ Ամեն մեկը գտավ իր ցանկությանը համապատասխան զբաղմունք՝ շախմատ, նկարչություն, օտար լեզուներ՝ կամավոր Լալա Հասասյանի հետ, լողափնյա մաթեմատիկական խաղեր։

Ճաշից հետո շտապեցինք դեպի ուսումնական Ագարակ։

Ագարակում ընկեր Էդմոնը ցույց տվեց և բացատրեց ինչպես կերակրել ձիերին։Ճամբարականները համարձակորեն կերակրեցին, շրջեցինք Ագարակում և իհարկե ընկեր Էդմոնի օգնությամբ ձիավարեցինք։

Թողնել մեկնաբանություն