Արտակարգ ամառ. 28.07.2020

Այսօր չնայած ճամբարականների մեծ թվին, օրը բավական հանգիստ անցավ ու ուրախ։

Մարմնամարզության պատասխանատուները այսօր Ժասմին Պետրոսյանը և Միլա Խաչատրյանն էին։

Լողափում կազմակերպեցի մաթեմատիկական զարգացնող խաղ՝ կենտ և զույգ թվերի հետ կապված։Նախաճաշից հետո գնացինք փառատոնային պուրակ նկարչության, իսկ ովքեր անավարտ աշխատանքներ ունեին մեծ սիրով փորձեցին ավարտին հասցնել։

Արևելքում տաք լողավազանը մեզ էր սպասում։Մի լավ լողալուց հետո ճամբարականները հավաքվեցին խոտերի մեջ իրենց սպասող բարձիկների վրա և խաղեր խաղացին, մրցեցին միմյանց հետ։

Թողնել մեկնաբանություն