Մասնակիցներ՝ 10-րդ, 11-րդ դասարանի սովորողներ
Ընթացքը(Ժամանակահատվածը 1 շաբաթ)
Նպատակը՝
- Դիտարկել կորոնավիրուսը, որպես կենսաբանական աղտոտում,
- Ուսումնասիրել և դիտարկել կորոնավիրուսը, որպես կենսաբանական զենք,
- Կորոնավիրուսի դեմ պաշտպանվելու միջոցներ։ Ամենօրյա հիգիենա:
Խնդիրները՝
- Ուսումնասիրել կորոնավիրուսի մասին առկա ճշգրիտ տեղեկատվությունները:
- Ուսումնասիրել կենսաբանական աղտոտում և կենսաբանական զենք եզրույթները,
- Վերլուծել վիրուսի առաջացման մասին տեղեկատվությունները,
- Ուսումնասիրությունների արդյունքում պարզաբանել, արդյոք վիրուսը արհեստականորեն ստեղծված է լաբորատորիայում և հենց կենսաբանական զենք դառնալու նկատառում է ունեցել:
- Պարզաբանում են վիրուսի ստեղծման և տարածման մասին առկա ճշգրիտ տեղեկատվությունը,
- Նկարագրել ՀՀ-ում վիրուսի տարածման տեմպերը և ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը:
Արդյունքը՝
- Սովորողները ուսումնասիրում են կորոնավիրուսի մասին հայտնի տեղեկությունները, փաստերը,
- Հրապարակում են ուսումնասիրություններ շրջակա միջավայրի կենսաբանական աղտոտման մասին, և դիտարկում են կորոնավիրուսը, որպես շրջակա միջավայրի կենսաբանական աղտոտման պատճառ,
- Հրապարակում են վերլուծություն, արդյո՞ք կորոնավիրուսը իրենից ենթադրում է արդի կենսաբանական զենք, և արդյո՞ք եթե շարունակվի նման տեմպերով զարգացում, կարող է դառնալ,
- Ունենալ հարցազրույց, ոլորտի հետ առնչություն ունեցող անձանց և մասնագետների հետ, և այն հրապարակել բլոգում:
Ուսումնական նյութեր և համացանցային ռեսուրսներ՝
Շրջակա միջավայրի աղտոտվածություն