Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը:Նախագիծ

Մասնակիցներ՝10-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Զարգացնել սովորողների վերլուծական կարողությունները,
  • Պատկերացում կազմել աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցների մասին,
  • Կարողանալ որոշել երկրի գլոբալ հիմնախնդիրներն  առաջացնող հիմնական աղտոտիչները,
  • Կարողանալ դասակարգել թափոնները ըստ վնասակարության,
  • Կարողանալ բացատրել թափոնների երկրորդային օգտագործման կարևորությունը, հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում:

Ընթացքը(ժամանակահատվածը 1ամիս)

Բովանդակություն՝

1.Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը: Աղտոտման ազդեցությունը մարդկանց վրա: Վավերագրական ֆիլմի դիտում,

2.Վերլուծել բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը,

3.Բացատրել բնածին և մարդածին աղտոտիչների տարբերությունները, բերել օրինակներ,

4.Տրանսպորտը ՝ որպես շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից մեկը:Ֆիլմի դիտում

5.Վերլուծել տրանսպորտի ունեցած ազդեցությունը օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության ենթատեքստում,

6.Աշխարհի «ամենահիասքանչ» աղբավայրերը: Ֆիլմի դիտում

7.Աղբը և շրջակա կենդանական աշխարհը, հետևանքները( վերլուծություններ),

8.Նշել աշխարհի այն երկրները, որոնք աչքի են ընկնում աղբի վերամշակման,տեսակավորման փորձով,

9.Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ աղտոտման խնդրի մասին:

Արդյունքը՝

  • Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում,
  • Սովորողների համակարգված գիտելիքների ձևավորում.աղտոտման, դրա տեսակների, հիմնախնդրի վերաբերյալ,
  • Աղտոտման դեմ պայքարի սեփական լուծումների առաջարկում,
  • Աղտոտման վնասակարության և աղբի վերամշակման կարևորության գիտակցում,
  • Թարգմանությունների իրականացում,
  • Մեդիափաթեթների ստեղծում՝
  • Թարգմանությունների տեսքով
  • Հետազոտական վերլուծական աշխատանքների տեսքով
  • Տեսանյութերի տեսքով:

Գրականություն և համացանցային ռեսուրսներ՝

1.Շրջակա միջավայրի աղտոտվածություն

2.Շրջակա միջավայրի մարդածին աղտոտումը

3.Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

4.http:ecolur.org

5.http://gradaran.mskh.am/

Թողնել մեկնաբանություն