Հողի հիմնական հատկությունըբերիությունն է, որով այն դառնում է գյուղատնտեսական արտադրության հիմնական անփոխարինելի միջոց և աշխատանքի առարկա:Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր բերքի ստացման գործում կարևոր նշանակություն ունի մարդու տնտեսական գործունեությունը ոռոգումը, պարարտացումը, չորացումը և այլն, որի արդյունքում սակավ բերրի հողերը վեր են ածվում բարձր բերրի հողերի: Ապարների քայքայումը, որի ընթացքում առաջանում է մանրացված զանգվածփխրուկ, կոչվում է հողմահարում:
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ:
Գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Գյուղը գտնում է ծովի մակարդակից 2100 մ բացարձակ բարձրության վրա: Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք: Գյուղի մակերեսը 7471.5 քառ, կմ ՝, բնակչությունը 2839 մարդ, բնակչության միջին խտությունը՝ 0,38 մարդ/կմ2 , գյուղում կա 706 տնային տնտեսություն 2018 թ. տվյալներով:Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղը բնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառից գաղթածներով: Գյուղի բնակչության այստեղ հասատվելը պայմնավորված էր և Սևանի լճի մոտիկության և Ծակքար գետի առկայությամբ: Գյուղը Սևանա լճից հեռու է 7 կմ, գյուղի անմիջապես կողքով է անցնում Ծակքար գետը:
Ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, բնապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Շարունակությունը Մարիամ Տեր Դավթյանի բլոգում:
10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:
Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկությանը փնտրել նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները: Շարունակությունը Տիգրան Չերքեզյանի բլոգում:
ՀԷԿ-ները էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն դրանք ունեն իրենց բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաև հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Գրում է Լիլիթ Աբրահամյանը:
10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Պետք է նշեմ, որ աշխատում են բավականին ակտիվ:Այսօրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:Շարունակությունը բլոգում:
Սովորողներին հետաքրքրել էր Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ նախագիծը, որի մասին վկայում են այսօր ստացած առաջադրանքները, այն սովորողներից, ովքեր արդեն իսկ իրականացրել են նախագիծը:
Նոր կորոնավիրուսը սկսել է Հայաստանում տարածվել բավականին արագ, այս մասին ճշգրիտ տվյալներ է հաղորդում 11-րդ դասարանի սովորող Հասմիկ Պողոսյանը: