Այսօր 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք տեսակապով դաս teams հարթակում, քննարկեցինք ՀՀ երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները, միասին լուծեցինք ռեսուրսապահովվածության և ջերմաստիճանի վերաբերյալ խնդիրներ:
Շարունակել կարդալ
Բնապահպանի օրացույց

Սեպտեմբերի 15- Մաքրության համաշխարհային օր
Սեպտեմբերի 16 — Օզոնի շերտի պահպանության համաշխարհային օր
Սեպտեմբերի վերջին շաբաթ — Ծովերի պահպանության համաշխարհային օր
Հոկտեմբերի 4 -Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
Հոկտեմբերի 13 — Աղետների կրճատման համաշխարհային օր
Հոկտեմբերի 14 – Արգելոցների աշխատակիցների օր
Նոյեմբերի 5- Ցունամիների մասին իրազեկման օր
Նոյեմբերի 11-Էներգախնայողության միջազգային օր
Դեկտեմբերի 3- Պեստիցիդների դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 5- Կամավորականների համաշխարհային օր
Դեկտեմբերի 5- Հողի համաշխարհային օր
Դեկտեմբերի 11- Լեռների համաշխարհային օր
Մարտի 3- Վայրի բնության համաշխարհային օր
Մարտի 14- Գետերի միջազգային օր
Մարտի 15-Սպառողների իրավունքների միջազգային օր
Մարտի 21- Անտառների և ծառերի համաշխարհային օր
Մարտի 22- Ջրի համաշխարհային օր
Մարտի 23- Օդերևութաբանության համաշխարհային օր
Ապրիլի առաջին կիրակի օրը- Երկրաբանի օր
Ապրիլի 18- Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
Ապրիլի 22- Երկիր մոլորակի միջազգային օր
Մայիսի 11- Չվող թռչունների համաշխարհային օր
Մայիսի 22- Կենսաբազմազանության համաշխարհային օր
Հունիսի 5- Շրջակա միջավայրի համաշխարհային օր
Հունիսի 17- Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր
Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ՝ 06.04.2020
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները՝
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ):Գրում է Համիկ Թադևոսյանը:

Ընտանեկան նախագիծ
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Հողային ռեսուրսներ նախագծի մասն է կազմում:
Եթե փոքրիկ հողամաս ունեք քաղաքում կամ այս ընթացքում կարանտինային օրերը անցկացնում եք մարզերում, պատրաստեք փոքրիկ տեսանյութ հողի մշակման պրոցեսից, գյուղատնտեսական աշխատանքները արդեն սկսվել են:
Շարունակել կարդալԷներգետիկ ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Նախագիծը բավականին հետաքրքիր էր, սովորողները ունեցան ակտիվ մասնակցություն:
Նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք վառելիքաէներգետիկ ռեսուրսները,այլընտրանքային էներգիայի աղբյուրները, անդրադարձանք ջէԿ, ջրէկ, Աէկ-երի բաշխվածությանը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրներին և հետևանքներին:
Շարունակել կարդալՀեռավար ուսուցում՝ 06.04-10.04.2020
Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝
- Կրթահամալիրի տնօրենի հրաման
- «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակ
- Ապրիլի ուսումնական օրացույց
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Իրականացվող ուսումնական նախագիծ՝
ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները
Առաջադրանք Մաս 1.
Ուսումնասիրել ՀՀ օգտակար հանածոները:
Ներկայացնել ՀՀ տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարները:
Շարունակել կարդալՀողային ռեսուրսներ:Նախագիծ

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ուսումնասիրել հողային ռեսուրսները և պարզաբանել հողերի կորստի հիմնական պատճառները:
Ընթացքը (ժամանակահատվածը 4 շաբաթ)
Շարունակել կարդալՀՈՂԵՐՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները ներառում են`
ա) պարարտանյութերի, մելիորացիայի քիմիական միջոցների, վնասատուների դեմ պայքարի և քիմիացման այլ միջոցների` հողի մեջ ներմուծման նորմերը, ներմուծման ձևն ու ժամանակը որոշելիս` հողերի ագրոքիմիական հետազոտությունը, հիվանդությունների և վնասատուների առաջացման կանխատեսումը, հողերի փաստացի աղտոտումը, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական միջոցների կիրառման առաջնայնության որոշումը` համաձայն դրանց վտանգավորության դասի, հաշվի առնելը.
Շարունակել կարդալՀողերի աղտոտում

Օդի և ջրի նման՝ հողը ևս ենթակա է աղտոտման։ Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է։ Մթնոլորտի աղտոտիչները նստում են հողի մակերևույթին։ Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։ Վտանգը մեղմացնելու նպատակով շատ տնտեսություններում կիրառվում են վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եղանակներ և օրգանական, անվտանգ պարարտանյութեր։
Շարունակել կարդալ