Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ուսումնասիրել ՀՀ ջրային ռեսուրսները, վերլուծել Սևանա լճի գլխավոր ջրագրական հիմնախնդիրները:
Ընթացքը (ժամանակահատվածը 4 շաբաթ)
Բովանդակություն՝
Շարունակել կարդալՄասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Ուսումնասիրել ՀՀ ջրային ռեսուրսները, վերլուծել Սևանա լճի գլխավոր ջրագրական հիմնախնդիրները:
Ընթացքը (ժամանակահատվածը 4 շաբաթ)
Բովանդակություն՝
Շարունակել կարդալԾանոթանալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման եվ օգտագործման համալիր ծրագրին», մենք կնշենք հակիրճ հետևյալը, որ ծրագիրը նպատակ ունի Սեւանա լճը, որպես ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանել, էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնել եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը եւ կայուն օգտագործումը ապահովել:
Ծրագրի խնդիրներն են՝
Շարունակել կարդալՆկատի ունենալով Սեւանա լճի ջրային հարուստ պաշարները՝ դեռեւս 30-ական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաեւ Արարատյան գոգավորության անջրդի հողերի յուրացման (մոտ 100 հազ. հա) նպատակով մշակվեց Սեւանա լճի ջրերի օգտագործման համալիր սխեման, որի հիմքում դրված էր Սեւանա լճի ջրի դարավոր պաշարների ինտենսիվ օգտագործումն էներգետիկ եւ գյուղատնտեսական նպատակներով, լճի մակարդակի իջեցմամբ նրա հայելակրճատումը եւ հատակից (գրունտից) ազատված հողատարածքների ներառումը տնտեսության ոլորտ: Սկսած 30-ական թվականներից մինչեւ այսօր այդ ծրագրի իրականացման հետեւանքով օգտագործվել է ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ մ3(դրա մոտ 65 տոկոսը օգտագործվել է էներգետիկ, իսկ 35 տոկոսը գյուղատնտեսական նպատակներով), մակարդակը իջել է 20 մետրով, լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք, որը գյուղատնտեսական տեսակետից համարվում է ոչ լիարժեք հողատարածք: Լճի ջրերի այդպիսի ոչ հիմնավորված շահագործումը բերեց բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երեւույթների եւ գործընթացների զարգացմանը, որոնք չէին կանխատեսված համալիր սխեմայում:
Շարունակել կարդալՍևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։
Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։
Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։
Ջրագրական հիմնախնդիրները.
Սևանա լիճը, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։


Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսները: Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը:
Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում: Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր: Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր:
Շարունակել կարդալՀայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:
Շարունակել կարդալ

10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Հողային ռեսուրսներ նախագիծը: Ստացել եմ հետևյալ բլոգները առաջադրանքների փաթեթով`
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Գրում է Մելինե Ժամկոչյանը:

11-րդ դասարանի սովորողները իրականացնում են Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:
Հայաստանի անտառները վերջին 70 տարիների ընթացքում ենթարկվել են գերհատումների: Ներկայումս տեղի է ունենում անտառների սուկցեսիա` բնական անտառը հետզհետե վերածվում է երկրորդային անտառի, թփուտների, այնուհետև արոտների և խոտհարքների: Գրում է Ինեսսա Փանոսյանը:
