




Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է: Սակայն ցավով պետք է նշեմ , որ սովորողների մի զգալի հատված շարունակում է պասիվություն ցուցաբերել իրականացվող ուսումնական նախագծերին, ինչը իհարկե դժվարացնում է դասավանդողի, կազմակերպչի և դպրոցի ղեկավարի աշխատանքը:
Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ ՀՀ կլիմա
10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ
11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներ, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Շարունակել կարդալ9-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ կլիմա նախագիծը:
Նախագծի շրջանակում նաև լուծում ենք աշխարհագրական խնդիրներ, պատրաստել եմ տեսադաս այդ խնդիրների լուծման հետ կապված:
11-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ ջրային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները.
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ, կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու նպատակներով: Գրում է Ինեսսա Փանոսյանը:

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները.
Հողի դեգրադացումը, հողի աստիճանական վատթարացումն է, հողերի կամ հողառաջացման պայմանների վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունների հետևանքով և բնական ճանապարհով (սելավ, ողողում, աղակալում) հողերի վատթարացման և քայքայման շարժընթացը։ Առաջանում է հողերը ոչ ճիշտ օգտագործելիս, հողային ծածկույթի կառուցվածքի ու հողի բերրիության պահպանման միջոցառումները չապահովելիս: Գրում է Ինեսա Գափոյանը:

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Վերլուծել օզոնային շերտի քայքայման պատճառները, հետևանքները և արժևորել օզոնային շերտի պահպանության խնդիրը:
Ընթացքը (Ժամանակահատվածը 3 շաբաթ)
Բովանդակություն՝
Շարունակել կարդալՕզոնային խոռոչ, Երկրի օզոնային շերտի կոնցենտրացիայի տեղային նոսրացում։
Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

Օզոնային շերտը իոնոսֆերայի հետ միասին պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք և ռենտգենյան ճառագայթներից։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։
Շարունակել կարդալ