Category Archives: Նախագծերի ամփոփում

Բնական աղետներ:Նախագծի ամփոփում

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Բնական աղետներ նախագիծը:

Նախագծի շրջանակում իրականացրեցինք հետևյալ ֆիլմերի դիտումները՝

  1. Բնական աղետներ: Սողանքներ, ֆիլմի դիտում,
  2. Հրաբուխներ: Բնական աղետներ
  3. Երբևէ ամենաուժեղ երկրաշարժերը,
  4. Տոկիո, երկրաշարժ և ցունամի,
Շարունակել կարդալ

Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը:Նախագծի ամփոփում

9-րդ դասարանի սովորողների հետ անցնում ենք խորացված Հայաստանի աշխարհագրություն: Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում 9-րդ դասարանի սովորողներին առաջարկեցի իրականացրել նախագիծ՝ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը:

Շարունակել կարդալ

Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը: Նախագծի ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք «Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագիծը: Նախագծի շրջանակում իրականացրեցինք հետևյալ ֆիլմերի դիտումները՝

Շարունակել կարդալ

Բնական աղետներ:Երկրաշարժեր,ֆիլմի դիտում:Ամփոփում

«Բնական աղետներ» նախագծի շրջանակում 11-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք «Երբևէ ամենաուժեղ երկրաշարժերը» ֆիլմը, քննարկեցինք:

Քննարկեցինք երկրաշարժերի առաջացման պատճառները, բերեցինք օրինակ ՀՀ-ի տարածքում վերջին ավերիչ երկրաշարժը:

Որպես արդյունք սովորողները պատկերացում կազմեցին երկրաշարժերի կործանարար ուժի մասին, և քննարկեցինք երկրաշարժերի ժամանակ տեղի բնակիչների արագ տարհանման և առաջնակարգ գործողությունների կատարման անհրաժեշտությունը:

Հրապարակումները ստորև՝

1.Աննա Հովհաննիսյան

2.Ինեսսա Փանոսյան

3.Մանե Բարսեղյան

Տրանսպորտը ՝ որպես շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից մեկը:Ֆիլմի դիտում:Ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ «Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում դիտեցինք «Տրանսպորտը ՝ որպես շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից մեկը» ֆիլմը, քննարկեցինք:

Վերլուծեցինք տրանսպորտի ունեցած ազդեցությունը օդի աղտոտվածության մեջ, քննարկեցինք տրանսպորտի տեսակները և առանձին անդրադարձանք, նրանց վնասակարության մասնաբաժնին՝ շրջակա միջավայրի աղտոտման ենթատեքստում:

Բնական աղետներ:Հրաբուխներ,ֆիլմի դիտում:Ամփոփում

«Բնական աղետներ» նախագծի շրջանակում 11-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք «Հրաբուխներ» ֆիլմը:

Քննարկեցինք հրաբուխների առաջացումը, թվեցինք հրաբուխները տեսակները, բերեցինք գործող և հանգած հրաբուխների օրինակներ Հայկական լեռնաշխարհում:

Որպես արդյունք սովորողները պատկերացում կազմեցին հրաբուխների կործանարար ազդեցության մասին, և քննարկեցինք հրաբուխների ժայթքման ժամանակ տեղի բնակիչների արագ տարհանման և առաջնակարգ գործողությունների կատարման անհրաժեշտությունը:

Հրապարակումները ստորև՝

1.Մարիա Մարուքյան

2.Ինեսսա Փանոսյան

Աշխարհի «ամենահիասքանչ» աղբավայրերը: Ֆիլմի դիտում:Ամփոփում

«Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք Աշխարհի «ամենահիասքանչ» աղբավայրերը ֆիլմը:

Քննարկեցինք աղբը և շրջակա կենդանական աշխարհը,դրա ունեցած հետևանքները, կատարեցինք վերլուծություններ:

Որպես արդյունք սովորողները առաջարկեցին մաշված անվադողերից, որոնք աղբավայրերում հսկայական ծավալ են զբաղեցնում, վերամշակման արդյունքում ստանալ տարբեր պարագաներ, օրինակ ռետինե պատյաններ, կամ օգտագործել այգիներում, որպես գեղեցիկ և յուրահատուկ ծաղկամաններ:

Բնական աղետներ: Սողանքներ: Ֆիլմի դիտում: Ամփոփում

11-րդ դասարանի սովորողների հետ «Բնական աղետներ, սողանքներ» նախագծի շրջանակում դիտեցինք ֆիլմը, քննարկեցինք: Թեման՝ լինելով ամբողջ աշխարհում արդի հիմնախնդիրներից մեկը, բավականին հետաքրքիր էր սովորողների համար,որի արդյունքում ունեցանք հետաքրքիր և բովանդակային քննարկում:

Որպես արդյունք՝ սովորողները ստացան հանձնարարություն, բլոգում ներկայացնել սողանքների առաջացման պատճառների և հակասողանքային միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներ:

Հրապարակումները ստորև՝

1.Սուրեն Թալալյան

2.Լուսին Տեր-Դավիթյան

3.Արև Տեր-Դավիթյան

4.Ինեսսա Փանոսյան

5.Մանե Բարսեղյան

Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը: Ֆիլմի դիտում: Ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ «Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում դիտեցինք ֆիլմը, քննարկեցինք: Թեմայի ընտրությունը սովորողների համար հետաքրքիր էր, որպես արդյունք սովորողները ստացան առաջադրանք՝ կատարել ֆիլմի վերլուծություն և տեղադրել բլոգներում:

Հրապարկումները ստորև՝

  1. Էլեն Պողոսյան
  2. Մելինե Ժամկոչյան
  3. Էլինա Սիմոնյան
  4. Էլեն Վարդանյան
  5. Էլեն Աբգարյան