Category Archives: ՀԱԱՀ

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:

Շարունակել կարդալ

Երկրագնդի կլիմայական գոտիները

Կլիմա (հուն․՝ κλίμα (klimatos) — թեքություն), տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնություն։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ։

Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը։ Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են։ Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արևոտ ու չափավոր տաք։ Դա կրկնվում է ամեն տարի։ Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը։

Շարունակել կարդալ

Երկրի ձևը, չափերը, օրական պտույտը

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարր տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելր տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

Շարունակել կարդալ

Օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:

Շարունակել կարդալ

Արեգակնային համակարգի և Երկրի առաջացման մասին վարկածները

Արեգակնային համակարգ, մոլորակային համակարգ, որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արեգակից և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները, նրանց 167 բնական արբանյակները, հինգ գաճաճ մոլորակները (Ցերերա, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիս և նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտու մարմիններից, գիսաստղերից, աստղաքարերից և տիեզերական փոշուց։

Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային ամպի կոլապսի ճանապարհով։

Շարունակել կարդալ

 Աշխարհագրության ուսումնասիրման առարկան,նպատակը և հիմնական խնդիրները

Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ «երկիր» իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել», «գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ), երկրի մասին գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275-195 մ.թ.ա.) կողմից։

Շարունակել կարդալ

Ամերիկայի հայտնագործումը

Քրիստափոր Կոլումբոսը ծնվել է Ջենովայում։14 տարեկանում դառնում է նավաստի։ Նա կարդում և գրում էր լատիներեն, ծանոթ էր երկրաչափությանը, աստղագիտությանը, աշխարհագրությանը, տիրապետում էր քարտեզագրության ու գեղագրության արվեստին։ Առևտրական նավերով ճամփորդել է Միջերկրական ծովով` եղել Քիոսում, Թունիսում և այլուր։ Որոշ տեղեկությունների համաձայն, Կոլումբոսը ոչ թե իտալացի, այլ իսպանացի էր։ Իսպաներեն անվան առավել հստակ արտասանությունն էր՝ Կրիստո′բալ Կո′լոն։

Կոլումբոսը կրթություն է ստացել Պավիայի համալսարանում։ 1472 թվականից նա տեղափոխվում է Սավոնա, որտեղ շարունակում է մասնակցությունը առևտրականների արշավանքներին։ Այդ տարիներից նա սկսում է մտածել դեպի Հնդկաստան տանող առավել կարճ ուղիներ փնտրելու մասին։ Գտնելով, որ երկիրը գնդաձև է (դա հակասում էր ժամանակի եկեղեցական ուսմունքներին ու գաղափարախոսությանը), Կոլումբոսը կարծում էր, որ պետք է հասնել Աֆրիկայից արևմուտք գտնվող Կանարյան կղզիներին և այնտեղից նավարկել այնքան, մինչև հասնեն Ճապոնիային։ Իր հաշվարկներով՝ ճանապարհը պետք է ձգվեր մոտ 5000 կմ։

Շարունակել կարդալ

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Շարունակել կարդալ

Ժամային Գոտիներ

Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտույտի աշխարհագրական հետևանքներից է օրվա տարբեր ժամերի հերթափոխը։ Բնականաբար, օրվա նույն ժամտ կարող է լինել  միայն նույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետերում։ Մնացած բոլոր դեպքերում երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող։

Առավոտյան դուք արթնանում եք, նախաճաշում և գնում դպրոց, իսկ այդ ընթացքում Ամերիկայում դպրոցականները խորը քնած են։ Մի տեղում արևամուտ է, մի այլ տեղում՝ կեսօր։

Գիտնականները երկրագունդը պայմանականորեն բաժանել են 24 ժամային գոտու։

Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը: Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտի։

Շարունակել կարդալ