Category Archives: Լուսաբանումներ

Կամավորական աշխատանք Արևելյան դպրոց-պարտեզում

Օր առաջին՝ 07.07.2020

Արևելյան դպրոց-պարտեզում կամավորական աշխատանք եմ իրականացնում ճամբարականների հետ: Օգնում եմ ճամբարի ղեկավար Արմինե Մանուկյանին նախագծի իրականացման և այլ հարցերում:

Շատ հագեցած է անցնում ճամբարականների օրը: Կարդացինք «Սասնա ծռեր» էպոսից հատված, նկարեցինք էպոսի հերոսներին:

Լուսանկարները ստորև:

Շարունակել կարդալ

Քանդակագործության-ճարտարապետության փառատոն

Կրթահամալիրում իրականացվող քանդակագործության-ճարտարապետության ամենամյա փառատոնի շրջանակում, տեղի ունեցավ «Թուր Կեծակի» քանդակի հանդիսավոր բացումը՝ Սարալանջ-Սասնալանջում։ Սարալանջում էպոսային մթնոլորտ էր՝ հերոսներով լեցուն:

Տեսանյութերը ստորև.

Շարունակել կարդալ

Կամավորությունը որպես սկիզբ

Հեռուն և մոտը հետաքրքիր հասկացություններ են, ժամանակներ կան, որտեղ թվացյալ հեռուն այնքան մոտ է, և հեռվի ձգտման և փնտրտուքների ընթացքում գտնում ես հենց կողքիդ: Ահա նույն այս տրամաբանությամբ փնտրեցի հեռվում գտա կողքիս՝ կրթահամալիրը:  Դեռ մանկուց երազկոտ աղջկա պատկերացումներում ուսուցչուհի կերպարս մոտեցավ իր լուծման, երբ ընդունվեցի համալսարանի իմ սիրելի բաժինը աշխարհագրության ֆակուլտետ, սկիզբը քաղաք գալու նման ՝ հետաքրքիր էր, բարդ, խառը, որը քիչ-քիչ սկսվեց քանդվել և ներկայանալ ավելի հմայիչ կողմներով, էս ընթացքով՝ կծիկը բացելով ավարտեցի ԵՊՀ-ն, բայց մանկավարժ եմ ուզում դառնալ, ես շատ լավ հիշում եմ մանկության տարիների ուսուցչուհուն՝ ինձ:

Շարունակել կարդալ

Իմ օրերը կրթահամալիրում

Հունվարի 29-ից սկսեցի իմ մուտքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր որպես կամավոր: Այն նորություն էր մարդու համար, ով եղել է հանրակրթական դպրոցի սան, ում սովորեցրել են ուղիղ նստել, լռել, միտք չարտահայտել: Մարդ, ով փնտրում էր միջավայր, որտեղ կկարողանա սովորեցնել մտածել, ով կլինի սովորողի ընկեր. չէ որ ընկերությունը հենց ուսուցչություն է: Ահա այս երազանքով հայտնվեցի կրթահամալիրում և գտա իմ երազը:

Շարունակել կարդալ