Category Archives: Ընթերցարան

Կասպից ծով

 Կասպից ծովը ջրի պաշար է, որն ամբողջովին շրջապատված է ցամաքով և առանց ծովի կամ օվկիանոսի ուղիղ ելքի: Հետևաբար, եթե մենք հետևենք երկրաբանության մեջ տրված սահմանմանը, ապա այն լիճ է և ոչ թե ծով: Այն դասակարգվում է որպես ամենամեծ ներքին լիճը միևնույն ժամանակ, այն համարվում է աշխարհի ամենափոքր ծովը: Ունի որոշակի աղիության մակարդակ, աղիությունը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11-13 ‰։

Շարունակել կարդալ

Страдаловка

А знаете ли вы, что раньше речка Страдаловка называлась Стародомкой? Именно такое название указано на карте казенных земель начала XIX века, которая хранится в Музейно-краеведческом комплексе «Стольный город Боровск».

«Газета «Балабаново»

А по шуточной легенде, которую мы услышали от местных жителей, река получила название Страдаловка, потому что когда Наполеон с войском отступал, то плакал и страдал на берегу реки, ее впоследствии и назвали «Страдаловка».

Շարունակել կարդալ

Երկրաշարժ

Երկրաշարժ (անգլերեն՝ earthquake) ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Շարունակել կարդալ

Սահարա անապատում ձյու՞ն

Սահարան Երկիր մոլորակի ամենամեծ անապատն է: Այն զբաղեցնում է Աֆրիկայի տարածքի մոտ 30 տոկոսը, իսկ մակերեսը մոտ 9 մլն քկմ է: Տեղումների տարեկան նորման 80-100 մմ է անապատի տարբեր մասերում:

Անապատում ձյուն էր տեղացել 1979թ. փետրվարի 18-ին։

Անապատում ձյուն էր տեղացել նաև 2016-ին:

Շարունակել կարդալ

Կիրիբատի

Կիրիբատին միակ երկիրն է աշխարհում, որը գտնվում է բոլոր չորս կիսագնդերի վրա: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի վրա և կազմված է 33 կղզուց, որոնք կոչվում են աթոլներ: Աթոլները գտնվում են ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան կիսագնդերում: Բացի այդ՝ դրանք ցրված են նաև հյուսիսային և հարավային կիսագնդերի երկայնքով, ինչն էլ Կիրիբատիի Հանրապետությունն այդքան յուրօրինակ է դարձնում աշխարհագրական տեսանկյունից:

Կիրիբատի (անգլ.՝ Republic of Kiribati), պետություն Խաղաղ օվկիանոսում, Օուշն կղզում, Գիլբերտի, Լայն և Ֆենիքս կղզիախմբերի վրա։

Շարունակել կարդալ

Բաթումի պայմանագիր

1918 թ․, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և հայկական գավառների գերագույն և միակ իշխանության անունից, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։

Շարունակել կարդալ

Պարզ լիճ։ Ներկա էկոլոգիական վիճակը

Պարզ լիճը 1350 մետր բարձրության վրա է գտնվում, Դիլիջան քաղաքից 9 կմ հս֊արլ.։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

2021թ. Գարուն
Շարունակել կարդալ

Աշխարհագրական հետազոտման էմպիրիկ և տեսական, նկարագրական մեթոդներ

Ավելի կարևոր  է մեթոդների դասակարգումը ըստ էության, բովանդակության: Այսպիսի մոտեցմամբ տարբերում են մեթոդների 2 խոշոր խումբ՝ էմպիրիկ և տեսական:

Էմպիրիկ մեթոդներից այժմ էլ լայն տարածում ունի արշավախմբային (դաշտային) ավանդական մեթոդը: Որը ծագել է աշխարհագրության հետ մեկտեղ և հարյուրամյակներ անընդմեջ աշխարհագրական գիտելիքների հայթայթման միակ աղբյուրն է եղել: Այս մեթոդի հիմնական բովանդակությունը անմիջական դիտարկումների և չափագրումների միջոցով հետազոտվող օբյեկտի մասին առաջնային տվյալներ ստանալն է: Արշավախմբային հետազոտությունը կարելի է իրականացնել երթուղիների, ստացիոնար և կիսաստացիոնար եղանակով:

Շարունակել կարդալ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Ընդհանուր մեթոդաբանական ցուցումներ: Տրանսպորտը տնտեսության կարևոր ճյուցերից մեկն է, որն ապահովում է տարածական կապերը ճյուղային և ՏԱՀ-երի, բնակավայրերի, մարզերի և երկրների միջև: Ներկայումս տրանսպորտային հիմնախնդիրները դառնում են գիտական՝ այդ թվում աշխարհագրական հետազոտությունների ավելի ու վաելի արդիական խնդիր: Հետազոտություն կարելի է անցկացնել շրջանի, մարզի և ամբողջ երկրի տրանսպորտային համակարգերի համար, ըստ նրա առանձն տեսակների՝ ճյուղային և տարածքային տեսանկյունից՝ օգտագործելով նախագծային վիճակագրական կազմակերպություների, տրանսպորտային գերատեսչությունների նյութերը: Տարածաշրջանի տրանսպորտի աշխարհագրական հետազոտության սխեման ընդգրկում է հետևյալ հիմնահարցերը.

Շարունակել կարդալ

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄԸ

Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Շարունակել կարդալ