Category Archives: Առցանց ուսուցում

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 03.04.2020

11-րդ դասարանի սովորողները իրականցնում են Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:

Ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, բնապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Շարունակությունը Մարիամ Տեր Դավթյանի բլոգում:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 02.04.2020

10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկությանը փնտրել նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները: Շարունակությունը Տիգրան Չերքեզյանի բլոգում:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 01.04.2020

10-րդ դասարանի սովորողները շարունակում են ակտիվորեն աշխատել:

Իրականացվող ուսումնական նախագիծը՝

Էներգետիկ ռեսուրսներ

Այս օրվա առաջադրանքների փաթեթը՝

ՀԷԿ-ները էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն դրանք ունեն իրենց բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաև հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Գրում է Լիլիթ Աբրահամյանը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 31.03.2020

10-րդ դասարանի սովորողները իրականացնում են Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Պետք է նշեմ, որ աշխատում են բավականին ակտիվ:Այսօրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

Էլեն Պողոսյան

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:
Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:Շարունակությունը բլոգում:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 30.03.2020

Սովորողներին հետաքրքրել էր Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ նախագիծը, որի մասին վկայում են այսօր ստացած առաջադրանքները, այն սովորողներից, ովքեր արդեն իսկ իրականացրել են նախագիծը:

Նոր կորոնավիրուսը սկսել է Հայաստանում տարածվել բավականին արագ, այս մասին ճշգրիտ տվյալներ է հաղորդում 11-րդ դասարանի սովորող Հասմիկ Պողոսյանը:

Շարունակել կարդալ

Առցանց ուսուցում՝ 30.03-03.04.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ 

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Էներգետիկ ռեսուրսներ , շարունակում ենք նախագիծը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝16.03-20.03.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ:

Մենք այս օրերին ականատեսն ենք լինում նրա, որ մարդկային կենդանի շփումը գնալով ավելի ու ավելի թանկ է դառնում: Քանի որ բոլորը անհանգստացած են նոր կորոնավիրուսի տարածմամբ, ամենահետաքրքիր և արդիական խնդիրն է այժմ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում, առաջարկեցի Ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների սովորողներին իրականացնել նախագիծ Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: 

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ:20.03.2020

11-րդ դասարանի սովորողների բլոգները՝ առաջադրանքների փաթեթով:

  1. Հասմիկ Պողոսյան

Նոր կորոնավիրուսը ախտահարել է ավելի քան 180 հազար մարդկանց, մահացել է ավելի քան 7 հազար 160 մարդ։ Վարակահարուցիչի անունն է SARS-CoV-2։ Դրա հարուցած հիվանդության անունն է Coronavirus 2019 կամ ավելի կարճ՝ Covid 19։ Դրա չափը 1 միլիմետրի 200 միլիոներորդական է, պատկերավոր ասած՝ պստիկ ասեղի անցքով կանցնի միանգամից 50 հազար վիրուս։ 

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ:19.03.2020

Այս օրերին ավելի ու ավելի ենք համոզվում, որ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման համար պետք է դադարենք մարդկանց հետ շփումները:Որն էլ իր հերթին ավելի է արժևորում մարդկանց և հարաբերությունները: Մինչ մենք մեկուսացած մտածում ենք, 10-րդ դասարանի սովորողները ուսումնասիրում են վիրուսը և կատարում դիտարկումներ:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ:18.03.2020

Սովորողները շարունակում են նոր կորոնավիրուսի մասին գրել, թարմ ու ճշգրիտ տեղեկություններ գտնել, ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները իհարկե առաջնայինն են:

Շարունակել կարդալ