Category Archives: Առցանց ուսուցում

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 22.04.2020

Ժամանակակից գյուղատնտեսական ֆերմաներն այսօր օգտագործում են լայն
քանակությամբ ինդուստրիալ ծագման քիմիական արտադրանքներ՝ սնուցիչներ և
բուսասանիտարական արտադրանքներ: Եթե այս արտադրանքներն օգտագործվում են սխալ ճանապարհով և լայն քանակությամբ, նրանք կարող են հանգեցնել ջրի, օդի և հողի աղտոտմանը, ինչպես նաև լինել թունավոր՝ մարդկանց և կենդանիների համար: Գրում է Էլեն Պողոսյանը:

Էլեն Պողոսյանը պատրաստել է նաև տեսանյութ հողի մշակման վերաբերյալ: Ներկայացնում եմ ստորև.

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 21.04.2020

11-րդ դասարանի սովորողները իրականացրել են Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացված աշխատանքները՝

1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից: Գրում է Մանե Բարսեղյանը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 20.04.2020

10-րդ դասարանի սովորողների հետ շարունակում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ սովորողները պետք է անդրադառնան հողերի քիմիական աղտոտմանը: Քանի որ արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, սովորողներին առաջարկել եմ պատրաստել փոքրիկ տեսանյութ թե ինչպես են մշակում հողը, ինչպես են հարստացնում այն, բարձրացնում հողի բերրիությունը, որը չի բերում հողի քիմիական աղտոտման:

Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները.

Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Հանքային պարարտանյութերի օգտագործման կանոնների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Գրում է Համիկ Թադևոսյանը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցում՝ 20.04-24.04.2020: Առաջադրանքների փաթեթ

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ 

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Ջրագրական ցանց

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 23.04.2020, ժամը՝ 15:00

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 13.04-17.04.2020

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է: Սակայն ցավով պետք է նշեմ , որ սովորողների մի զգալի հատված շարունակում է պասիվություն ցուցաբերել իրականացվող ուսումնական նախագծերին, ինչը իհարկե դժվարացնում է դասավանդողի, կազմակերպչի և դպրոցի ղեկավարի աշխատանքը:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ ՀՀ կլիմա

10-րդ դասարան՝ Հողային ռեսուրսներ

11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներ, Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 17.04.2020

9-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ կլիմա նախագիծը:

Նախագծի շրջանակում նաև լուծում ենք աշխարհագրական խնդիրներ, պատրաստել եմ տեսադաս այդ խնդիրների լուծման հետ կապված:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 16.04.2020

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ ջրային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները.

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ, կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու նպատակներով: Գրում է Ինեսսա Փանոսյանը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 15.04.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները.

Հողի դեգրադացումը, հողի աստիճանական վատթարացումն է, հողերի կամ հողառաջացման պայմանների վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունների հետևանքով և բնական ճանապարհով (սելավ, ողողում, աղակալում) հողերի վատթարացման և քայքայման շարժընթացը։ Առաջանում է հողերը ոչ ճիշտ օգտագործելիս, հողային ծածկույթի կառուցվածքի ու հողի բերրիության պահպանման միջոցառումները չապահովելիս: Գրում է Ինեսա Գափոյանը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 14.04.2020

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք ՀՀ ջրային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները:

Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մակերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Գրում է Մանե Բարսեղյանը:

Կեչուտի ջրամբար
Շարունակել կարդալ