Category Archives: Աշխարհագրական խնդիրներ

Ուրբանիզացման մակարդակի և բնակչության միջին խտության որոշում:

Ուրբանիզացման մակարդակն որոշելու համար պետք է գտնել, թե երկրի ընդհանուր բնակչության, որ մասն են կազմում քաղաքաբնակները:

Ու.մ.=քաղ. բնակչության թիվ/երկրի բնակչության թիվ *100%

Բնակչության միջին խտությունը ցույց է տալիս թե 1 կմ քառ. տարածքի վրա քանի մարդ է ապրում, չափման միավորը մարդ/ կմ քառ. է:

Գետային ցանցի խտության,անկման,թեքության և ծախսի որոշում

Որևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:

Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:

Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին: Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:

Շարունակել կարդալ

Ռեսուրսաապահովվածություն

Ռեսուրսաապահովվածություն: Ցուցանիշները  

Հանքային ռեսուրսների սպառման վտանգը մասնագետներին դրդում է պարբերաբար գնահատել դրանց արդեն օգտագործված և դեռևս պահպանվող չափերը ինչպես որևէ երկրում, այնպես էլ ամբողջությամբ աշխարհում: Երկրների, տարածաշրջանի կամ ընդհանրապես ամբողջ աշխարհի սպառվող ռեսուրսի տվյալ տեսակի ապահովվածությունը գնահատելու 

նպատակով օգտվում են ռեսուրսաապահովվածության ցուցանիշից: Այն հաշվում են երկու եղանակով: 

Շարունակել կարդալ

Արեգակի ճառագայթների անկման անկյան որոշում

Բանաձևերում α-ն արեգակի ճառագայթների անկման անկյունն է, իսկ φ-ն վայրի աշխարհագրական լայնությունը:

Հունիսի 22-ին՝ կեսօրին, հյուսիսային կիսանգնդում ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է α = 90° – (φ – 23,5°) բանաձևով:

Հունիսի 22-ին՝ կեսօրին, հարավային կիսանգնդում ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է α = 90° – (φ + 23,5°) բանաձևով:

Դեկտեմբերի 22-ին՝ կեսօրին, հարավային կիսագնդի ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է՝ α = 90° – (φ – 23,5°) բանաձևով:

Դեկտեմբերի 22-ին՝ կեսօրին, հյուսիսային կիսագնդի ցանկացած վայրի համար Արեգակի ճառագայթների անկման անկյունը որոշվում է՝ α = 90° – (φ + 23,5°) բանաձևով:

Եթե Արեգակը զենիթային դիրքում է հասարակածի վրա, ապա երկրագնդի ցանկացած վայրի համար ճառագայթների անկման անկյունը որոշվում է α = 90° – φ բանաձևով: