Հայաստանի անտառները վերջին 70 տարիների ընթացքում ենթարկվել են գերհատումների: Ներկայումս տեղի է ունենում անտառների սուկցեսիա` բնական անտառը հետզհետե վերածվում է երկրորդային անտառի, թփուտների, այնուհետև արոտների և խոտհարքների: Գրում է Ինեսսա Փանոսյանը:
Այսօր 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք տեսակապով դաս teams հարթակում, քննարկեցինք ՀՀ երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները, միասին լուծեցինք ռեսուրսապահովվածության և ջերմաստիճանի վերաբերյալ խնդիրներ:
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ աշխատանքները՝
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ):Գրում է Համիկ Թադևոսյանը:
Եթե փոքրիկ հողամաս ունեք քաղաքում կամ այս ընթացքում կարանտինային օրերը անցկացնում եք մարզերում, պատրաստեք փոքրիկ տեսանյութ հողի մշակման պրոցեսից, գյուղատնտեսական աշխատանքները արդեն սկսվել են:
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Նախագիծը բավականին հետաքրքիր էր, սովորողները ունեցան ակտիվ մասնակցություն:
Նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք վառելիքաէներգետիկ ռեսուրսները,այլընտրանքային էներգիայի աղբյուրները, անդրադարձանք ջէԿ, ջրէկ, Աէկ-երի բաշխվածությանը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրներին և հետևանքներին:
Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները ներառում են`
ա) պարարտանյութերի, մելիորացիայի քիմիական միջոցների, վնասատուների դեմ պայքարի և քիմիացման այլ միջոցների` հողի մեջ ներմուծման նորմերը, ներմուծման ձևն ու ժամանակը որոշելիս` հողերի ագրոքիմիական հետազոտությունը, հիվանդությունների և վնասատուների առաջացման կանխատեսումը, հողերի փաստացի աղտոտումը, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական միջոցների կիրառման առաջնայնության որոշումը` համաձայն դրանց վտանգավորության դասի, հաշվի առնելը.