Author Archives: gayanehakobyann

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 20.04.2020

10-րդ դասարանի սովորողների հետ շարունակում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ սովորողները պետք է անդրադառնան հողերի քիմիական աղտոտմանը: Քանի որ արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, սովորողներին առաջարկել եմ պատրաստել փոքրիկ տեսանյութ թե ինչպես են մշակում հողը, ինչպես են հարստացնում այն, բարձրացնում հողի բերրիությունը, որը չի բերում հողի քիմիական աղտոտման:

Այս օրվա ընթացքում ստացել եմ հետևյալ բլոգները.

Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Հանքային պարարտանյութերի օգտագործման կանոնների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Գրում է Համիկ Թադևոսյանը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցում՝ 20.04-24.04.2020: Առաջադրանքների փաթեթ

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ 

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Ջրագրական ցանց

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 23.04.2020, ժամը՝ 15:00

Շարունակել կարդալ

ՀՀ կլիմա:Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք ՀՀ կլիմա նախագիծը:

Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք ՀՀ կլիման,սովորողները ներկայացրեցին կլիմայական առանձնահատկությունները: Նախագծում ներառել էի նաև խնդիրներ, որոնց լուծումների բացատրության, պարզաբանման տեսքով տեսադաս էի պատրաստել:

Շարունակել կարդալ

Գետային ցանցի խտության,անկման,թեքության և ծախսի որոշում

Որևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:

Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:

Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին: Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:

Շարունակել կարդալ

ՀՀ գետերը

ՀՀ գետերի գլխավոր հատկանիշներն են՝

  • Գետային ցանցը խիտ է և բաշխված է անհավասարաչափ,
  • Սնվում են ձնհալքի, անձրևային և ստորգետնյա ջրերով,
  • Ունեն հոսքի անկայուն ռեժիմ,
  • Լեռնային են,
  • Նավարկելի չեն, բայց հարուստ են ջրաէներգետիկ ռեսուրսներով,
  • Ջրերն ունեն թույլ կամ միջին հանքայնացում:

Արաքս (պատմական Երասխ), հանրապետության ամենախոշոր և հայ ժողովրդի «մայր գետը»։ Արաքսն սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) հրաբխային բարձրավանդակից (մոտ 3000 մ բարձրությունից), մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիրճերով, տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում։ Ընդունելով Ախուրյան վտակը՝ հոսում է Արարատյան դաշտով, անկումը փոքրանում է և հաճախակի փոխում հունը՝ թողնելով հնահուներ։ Սահմանային գետ է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի և Իրանի միջև։ Երկարություևը 1072 կմ է, ավազանը՝ 102 հզ․ քառ. կմ։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։

Շարունակել կարդալ

ՀՀ գետերի սնման, հոսքի ռեժիմները

Հանրապետության տարածքի 76,4 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին, 23,6%-ը՝ Կուրի: Գետային ցանցի խտության գործակիցը 0,8 կմ/քառ.կմ է։ Գետային ցանցը առավել խիտ է ծալքաբեկորավոր լեռներում, հրաբխային բարձրավանդակում թույլ է զարգացած։

ՀՀ գետերն ունեն հալոցքային, ստորերկրյա և անձրնային խառը սնում։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորերկրյա ջրերն են, որոնք կազմում են հոսքի 30—50%-ը, իսկ հրաբխային բարձրավանդակի Ախուրյան, Մեծամոր, Գավառագետ, Մասրիկ և այլ գետերի հոսքի՝ 80% ֊ը։ Սնման երկրորդ բաղադրիչը հալոցքային ջրերն են (20—40%), որոնք ձնառատ տարիներին գերազանցում են ստորերկրյա ջրերի բաղադրիչին։ 10—15%-ը անձրևային սնումն է, որը երբեմն առաջացնում է վարարումներ ու սելավներ։

Շարունակել կարդալ

ՀՀ ջրագրական ցանցը

Ջրագրական ցանցը որևէ տարածքի ներքին ջրերի (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, ճահիճներ և այլն) ամբողջությունն է:

ՀՀ տարածքն աչքի է ընկնում անհամաչափ ջրագրական ցանցով, որը բնորոշ է լեռնային երկրներին: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են։

Շարունակել կարդալ