10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ՝ Հողային ռեսուրսներ: Իհարկե, թեմայի ընտրությունը պատահական չէր: Արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ամբողջ հանրապետությունում, անհրաժեշտ է սովորել ու հասկանալ ինչպես ճիշտ մշակել հողը, այնպես անել, որ չնպաստենք հողերի կորստին, քայքայմանը, բերրիության նվազմանը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում մեր հանրապետության նման անցումային տնտեսություն ունեցող երկիրը հույսը դնում է մեծ մասամբ գյուղատնտեսության վրա:
2100 մ բարձրության վրա նոր դուրս է եկել ձնծաղիկը, Ծովասար համայնք:
Ավարտեցինք հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ: Նշեմ, որ սովորողների մի խումբ պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ ուսումնասիրեցինք հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը:
Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք:
Համիկ Թադևոսյանը անդրադարձել է նաև ակոսներով ոռոգմանը, դրա արդյունավետությանը:
Ակոսներով ոռոգման ժամանակ անհրաժեշտ է ակոսների թեքությունն ու երկարությունը ճիշտ զուգակցել ջրի ծախսի հետ: Որքան թույլ է տալիս ոռոգվող հողակտորի դիրքը և հարթեցվածությունը, ակոսները պետք է տանել հնարավոր փոքր թեքությամբ: Գրում է Համիկ Թադևոսյանը:
Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Էլեն Վարդանյանը անդրադառնում է հողի մշակման առանց վար եղանակին, պահպանությանը և ռացիոնալ օգտագործմանը:
Ամբողջ աշխարհում ավելի քան 110 մլն հեկտար հողատարածք մշակվում է առանց վար եղանակով: Սա խոսում է այն մասին, որ տարբեր կլիմայական, հողային եւ ջրային պայմաններում այս մեթոդը կարող է դրսևորել բարձր հարմարվողականություն։ Գրում է Էլեն Վարդանյանը:
Կարծում եմ, որ հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Գրում է Էլեն Վարդանյանը:
Էլեն Վարդանյանը անդրադարձել է նաև հողի ռացիոնալ օգտագործմանը: Հայաստանում հողային պաշարների պահպանության ընթացքում անհրաժեշտ է ապահովել հողերի նպատակային օգտագործումը, կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական վերահսկողությունը` կիրառելով Հայաստանի հողերի օրենսդրական պահպանության հիմունքները, ստեղծել խախտված հողերի վերականգման հիմնադրամ, ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սկզբունքները, ինչպես նաև կանխարգելել տարբեր ախտոտիչների վտանգավոր ազդեցությունը հողերի վրա։
Ավելին կարդալու համար անցնել Էլեն Վարդանյանի բլոգ:
Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Էլեն Պողոսյանը պատրաստել է փոքրիկ տեսանյութ, որտեղ ներկայացնում է կալանխոե բույսի մշակումը, հողի հարստացումը այնպիսի նյութերով, որոնք չեն վնասի այն:
Տեսանյութը ներկայացնում եմ ստորև, ավելին կարդալու համար անցնել Էլեն Պողոսյանի բլոգ:
Էլեն Պողոսյանը անդրադարձել է նաև ՀՀ-ում հողերի պահպանության միջոցառումներին:
Հայաստանում հողերի պահպանության հիմնական ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է՝ հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից պաշտպանելը։Հողերի դեգրադացիայի դեմ պայքարելու հարցը Հայաստանում համարվում է առաջնակարգ խնդիր: Այն ճիշտ հիմքերի վրա դնելու համար ավելի արդյունավետ է դեգրադացիայի առաջացման կանխումը, քան պայքարելը դրա հետևանքների դեմ, որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:
Հողային ռեսուրսներ նախագծի շրջանակում 10-րդ դասարանի սովորող Գոհար Մավյանը անդրադարձ է կատարելի հողի աղտոտման աղբյուրներին:
Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ռադիոակտիվ թափոնները, տրանսպորտը, էներգետիկան:Ավելին Գոհար Մավյանի բլոգում:
Գոհար Մավյանը մանրամասն ներկայացրել է հողերի պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը:
Հողերի պահպանության ոլորտում իրականացվում են մի շարք ծրագրեր ու նախագծեր, այդ թվում նաև` միջազգային կազմակերպությունների հետ։ Հողերի պահպանությունը, որն ուղղված է հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործմանը, ներառում է տնտեսական, կազմակերպչական, օրենսդրական և այլ միջոցառումների մշակում և կիրառում։ Գրում է Մավյան Գոհարը:
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Հողային ռեսուրսներ նախագիծը: Այս շաբաթ ուսումնասիրում ենք հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը:
Հայաստանում հողային պաշարների պահպանության ընթացքում անհրաժեշտ է ապահովել հողերի նպատակային օգտագործումը, կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական վերահսկողությունը` կիրառելով Հայաստանի հողերի օրենսդրական պահպանության հիմունքները, ստեղծել խախտված հողերի վերականգման հիմնադրամ, ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սզբունքները, ինչպես նաև կանխարգելել տարբեր ախտոտիչների վտանգավոր ազդեցությունը հողերի վրա։ Գրում է Ինեսա Գափոյանը:
Ինեսա Գափոյանը անդրադարձել է այն միջոցառումներին, որոնք կարող են կանխել հողերի հետագա աղակալումը և դարձնել այդ հողերն օգտագործելի: