Author Archives: gayanehakobyann

Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռատարիքային կազմ

Մինչև Հայրենական մեծ պատերազմը (1941-1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959 թվականին կանայք կազմել են բնակչության 52,2 %-ը, 1970 թվականին՝ բնակչության բաշխումը՝ 51,2 %-ը, 1979 թվականին՝ 51,3 %-ը, 1989 թվականին՝ 51 %-ը, 2001 թվականին՝ 52 %-ը, 2010 թվականին՝ 51,5 %-ը։ 2010 թվականին բնակչության միջին տարիքը եղել է 34,8 (տղամարդկանցը՝ 33,1, կանանցը՝ 36,4), 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը՝ 19,8 % (1990 թվականին՝ 32,2 %), աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝68,7 % (1990 թվականին՝ 59,7 %), աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 11,5 % (1990 թվականին՝ 8,1 %)։ Աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվով հաշվառվել են մինչև 15 տարեկան 456 երեխա և կենսաթոշակառու (2010)։ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի ընդհա նուր պատկերում նկատվում է բնակչու ժողովրդագրական ծերացման խորացում։ Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը 7 %-ից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերա ցած։ ՀՀ-ում այդ ցուցանիշը 2010 թվականին 11,5% էր, որը չի կարող չանհանգստացնել։

Շարունակել կարդալ

Բնակչության բնական աճ, ծնելիություն, մահացություն

Բնակչությունը որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, երկրի, տարածաշրջանի, աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։

Շարունակել կարդալ

ՀՀ բնակչությունը,թվաքանակը, բնական և մեխանիկական շարժը

Հայերը պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասսայի հարավային ճյուղի
արմենոիդ (առաջավորասիական) մարդաբանական տիպին և որպես էթնիկ
խումբ ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում: Հազարամյակներ ի վեր
նրանք եղել են տարածաշրջանի հիմնական բնակիչները:


Հայերը պատկանում են այն ազգերի թվին, որոնք սփռված են աշխարհով
մեկ: Հայաստանի Հանրապետթյան սահմաններից դուրս աշխարհի 7 տասնյակից ավելի երկրներում, ապրում են թվով երկու անգամ ավելի հայեր, քան բուն ՀՀ-ում: Աշխարհում հայ բնակչության թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկթյուններ չեն հրապարակում սեփական բնակչության ազգային կազմի վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն -ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում (2 մլն-ից ավելի), ԱՄՆ -ում (1.2 մլն), Ֆրանսիայում (0.5 մլն), Վրաստանում (0.4 մլն): Հայաստանի Հանրապետթյան մշտական բնակչթույան թվաքանակը 2011թ. մարդահամարի տվյալներով կազմել է մոտ 3.0 մլն մարդ: Այդ թիվը մե՞ծ է, թե՞ փոքր: Ինչպես արդեն նշել ենք, մեր երկիրը բնակչության թվաքանակով փոքր պետություն է, աշխարհում զիջում է ավելի քան l30 պետությունների և համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Նորվեգիան, Ալբանիան, Ուրգվայը,Նոր Զելանդիան, Լիտվան, Մոնղոլիան: Ուշադիր դիտելով աշխարհի քարտեզը կնկատեք, որ այդ երկրները, ունենալով մոտավորապես հավասար բնակչության, խիստ տարբերվում են տարածքի մեծթյամբ: Տարածքների տարբեր մեծության պատճառով տարբեր է բնակչության խտությունը: Հայաստանի Հանրապետթյունը խտաբնակ երկրներից
է 102 մարդ/կմ2 (առանց Սևանա լճի մակերեսի 107 մարդ/կմ2): Այդ ցուցանիշով
ՀՀ -ն գերազանցում է իր անմիջական հարևաններին՝ Թուրքիային, Իրանին,
Վրաստանին (բացառությամբ Ադրբեջանի), որոնց զգալիորեն զիջում է բնակչության ընդհանուր թվաքանակով:
Բնակչության ընդհանուր թվաքանակից խտությունից բացի, ցանկացած
երկրի բնակչությունը բնութագրող կարևոր ցուցանիշ է թվաքանակի շարժընթացը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցում՝ 04.05-08.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Լճերը, ջրամբարները

Առաջադրանք Մաս 1.

Ներկայացնել ջրամբարների օգտագործման նպատակները և նշել ՀՀ խոշոր ջրամբարները՝ թվով հինգը:

Մաս 2. Լուծել նախագծում ներառված խնդիրները, տեղադրել բլոգում:

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

Առաջադրանք՝

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն, ֆիլմի դիտում, վերլուծություն: Վերլուծությունը հրապարակում են բլոգում:

Շարունակել կարդալ