Author Archives: gayanehakobyann

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 15.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն հոլովակից կրկին տեղեկանում ենք, որ գլոբալ տաքացման արդյունքում փոխվել են շատ էկոհամակարգեր, վերանում են էնդեմիկ բուսատեսակներ ու կենդանիներ, տեղափոխվում են կլիմայական գոտիները, որոնց պատճառով էլ հիվանդություններ տարածող մակաբույծների ու կենդանիների տեղաշարժը մեծանում է։ Գրում է Թամարա Դավթյանը:

Image result for գլոբալ տաքացում

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։ Գրում է Տիգրան Չերքեզյանը:

Այժմ իմ կարծիքով ավելի մեծ է կլիմայի մարդածին գործոնների ազդեցությունը։ Այս ամենը կարելի է հեշտությամբ ապացուցել դիտարկելով ուղղակի Հայաստանի օրինակ գյուղերից մեկի կլիման այժմ և 100 տարի առաջ։ Տարբերությունը շատ ակնհայտ է։ Գրում է Էլեն Պողոսյանը:

Եթե ձեռք չառնվեն ինչ որ գործողություններ, ապա տաքացումը կբերի բևեռային սառույցների հալքի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։ Կանխատեսումների համաձայն ողջ աշխարհում սպասվում է տեղումների մակարդակի բարձրացում, սակայն նմանատիպ գործընթացների ճշտությունը տեղային մակարդակում անհամեմատ փոքր է: Գրում է Մելինե Ժամկոչյանը:

Ուրբանիզացման մակարդակի և բնակչության միջին խտության որոշում:

Ուրբանիզացման մակարդակն որոշելու համար պետք է գտնել, թե երկրի ընդհանուր բնակչության, որ մասն են կազմում քաղաքաբնակները:

Ու.մ.=քաղ. բնակչության թիվ/երկրի բնակչության թիվ *100%

Բնակչության միջին խտությունը ցույց է տալիս թե 1 կմ քառ. տարածքի վրա քանի մարդ է ապրում, չափման միավորը մարդ/ կմ քառ. է:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 14.05.2020

Այսօր 9-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք տեսադաս Microsoft Teams հարթակում:Անդրադարձանք «Հայաստանի լճերին և ջրամբարներին», ավարտեցինք ՀՀ ֆիզիկական աշխարհագրության մասը և անցում կատարեցինք հասարակական աշխարհագրությանը՝  «ՀՀ բնակչությունը» թեմային:

Այս շաբաթ սովորողները իրականացնում են ՀՀ բնակչությունը նախագիծը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 13.05.2020

Այսօր 10-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք տեսադաս Microsoft Teams հարթակում: Քննարկման թեման՝ «Կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, գործոնների ունեցած ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա»:

Բավական հետաքրքիր և բովանդակալից դաս անցկացրեցինք, սովորողները ակտիվ մասնակցում էին:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 12.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն ֆիլմում խոսվում էր երկրի գլոբալ տաքացման և կլիմային փոփոխության հետևանքների մասին: Ֆիլմում նշվեց որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով փորձ է արվել զարգացած երկրներում կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, փոխարենը խրախուսվում են վերականգնվող էներգիայի աղբյուրները, որոնք են քամու և արևային էներգիան։ Գրում է Գոհար Մավյանը:

11-րդ դասարանի սովորողները իրականացնում են Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր նախագիծը:

 Օզոնային շերտի քայքայում ֆիլմի դիտում և վերլուծություն է արել Ինեսսա Փանոսյանը:

Օզոնի շերտի քայքայումը: ~ Բարի գալուստ

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։ Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Գրում է Ինեսսա Փանոսյանը, ավելի մանրամասն Ինեսսայի բլոգում:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 11.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը: Այս շաբաթ սովորողները վերլուծում են կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնում, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:

Կլիմայական մոդելների համաձայն` գլոբալ միջին ջերմաստիճանը մինչև 2100թ-ը մոտավորապես կաճի 1.4 – 5.8° C-ով: Սա վտանգավոր է, քանի որ մթնոլորտի՝ անգամ 2 աստիճան տաքացումն արդեն կարող է աղետաբեր լինել մոլորակի համար. սառցադաշտերի հալոցքը կարագանա, կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը: Գրում է Համիկ Թադևոսյանը:

Գիտնականները զգուշացրել են, որ ...

Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար
փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող
ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու
գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ
ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած
ազդեցության խնդիրը: Գրում է Ինեսա Գափոյանը:

Հեռավար ուսուցում՝ 11.05-15.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

ՀՀ բնակչությունը

Առաջադրանք՝

Վերլուծել «բնական շարժ» և «մեխանիկական շարժ» հասկացությունները: Հրապարակել բլոգում:

  • Պետության տարածքը 50000 կմ քառ. է,բնակչության թիվը 4 մլն: Որոշել բնակչության միջին խտությունը:
  • Երկրի բնակչության թիվը 9 մլն է, բնակչության միջին խտությունը 150 մարդ/կմ քառ:Որքան է երկրի տարածքի մակերեսը:

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 14.05, ժամը 15:30:

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

Առաջադրանք՝

Վերլուծել կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնել, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:Հրապարակում են բլոգում:

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 13.05, ժամը՝ 15:00: Պատրաստվել քննարկման կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնների վերաբերյալ:

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ ՝

Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Առաջադրանք՝

Ներկայացնել օզոնային շերտի բացակայության հետևանքով առաջացող խնդիրները, կցել նաև ֆիլմ, որը դիպուկ կներկայացնի դրանք:

Հարգելի 11-րդ դասարանի սովորողներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, հեռավար ուսուցման ընթացքում ընդամենը մի քանի սովորողներ են ակտիվ աշխատում:

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման,
  • Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:

Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

ՀՀ բնակչությունը: Նախագիծ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Ուսումնասիրել ՀՀ բնակչությունը, վերլուծել բնական շարժի փոփոխությունները, արտագաղթի պատճառներն ու ուղղությունները նախկինում և ներկայումս:

Ընթացքը (Ժամանակահատվածը 2 շաբաթ)

Բովանդակություն՝

  1. Ուսումնասիրել ՀՀ բնակչության բնական շարժը,
  2. Ներկայացնել ծնելիության և մահացության գործակիցները,
  3. Ուսումնասիրել ՀՀ բնակչության մեխանիկական շարժը,
  4. Ներկայացնել ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ,
  5. Վերլուծել ՀՀ բնակչության արտագաղթի պատճառներն ու ուղղությունները նախկինում և ներկայումս,
  6. Ներկայացնել ՀՀ բնակչության ազգային կազմը,
  7. Բացատրել «աշխատանքային ռեսուրսներ» հասկացությունը,
  8. Նշել ՀՀ քաղաքների տիպերը ըստ մարդաշատության,
  9. Բնութագրել ՀՀ քաղաքային տարաբնակեցումը,
  10. Բնութագրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը,
  11. Լուծել խնդիրները.
  • Պետության տարածքը 50000 կմ քառ. է,բնակչության թիվը 4 մլն: Որոշել բնակչության միջին խտությունը:
  • Երկրի բնակչության թիվը 9 մլն է, բնակչության միջին խտությունը 150 մարդ/կմ քառ:Որքան է երկրի տարածքի մակերեսը:
  • Երկրի բնակչության թիվը 40 մլն է, քաղաքաբնակների բացարձակ թիվը՝ 16 մլն,տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ քառ.:Որոշել ուրբանիզացման մակարդակը և բնակչության միջին խտությունը:
  • Երկրի բնակչության թիվը 40 մլն է, գյուղաբնակների թիվը՝ 16 մլն, տարածքի մակերեսը՝ 200 հազ. կմ քառ.:Որոշել ուրբանիզացման մակարդակը և բնակչության միջին խտությունը:
  • Որքա՞ն է երկրի բնակչության բացարձակ բնական աճը, եթե բնակչության թիվը 2,5 մլն է, բնական աճի գործակիցը 10 պրոմիլ:
  • Երկիր ժամանողների թիվը տարվա ընթացքում կազմել 5200 մարդ, մեկնողներինը՝ 2565 մարդ: Որքա՞ն է միգրացիայի մնացորդը:
  • Քաղաքի բնակչությանը 40000 է, բնակչության բացարձակ բնական աճը՝ 800 մարդ: Եկածների թիվը 3000 մարդ է, մեկնածների թիվը՝ 1500 մարդ: Որոշել միգրացիայի մնացորդը և քաղաքի բնակչության թիվը մեկ տարի անց:
  • Երկրի բնակչության թիվը 1,5 մլն է:Մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվը 25000 մարդ, մահացածների թիվը՝ 10000 մարդ: Որոշել բնակչության բացարձակ բնական աճը և բնական աճի գործակիցը (պրոմիլ):

Արդյունքը՝

1.Սովորողները լուծում են վերը նշված խնդիրները և տեղադրում իրենց բլոգներում:

2. Սովորողները վերլուծում են «բնական շարժ» և «մեխանիկական շարժ» հասկացությունները:

3.Սովորողները վերլուծում են ՀՀ բնակչության արտագաղթի պատճառներն ու ուղղությունները նախկինում և ներկայումս: Հրապարակում են բլոգում:

4.Սովորողները վերլուծում են գյուղական և քաղաքային տարաբնակեցումները: Հրապարակում են բլոգում:

Հարցերի դեպքում գրել g.hakobyan@mskh.am Էլ.հասցեին:

Ուսումնական նյութեր՝

ՀՀ բնակչությունը,թվաքանակը, բնական և մեխանիկական շարժը

Բնակչության բնական աճ, ծնելիություն, մահացություն

Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ

ՀՀ բնակչության տեղաբաշխումը

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 04.05-08.05.2020

Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.

  • Կապված առաջադրանքների պատասխանների հետ, կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
  • Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է ինձ,
  • Սովորողների առցանց առաջադրանքների կատարման գրանցում:

Նշեմ, որ սովորողների մի խումբ պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ Լճերը, ջրամբարները

10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներՕզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ

ՀՀ բնակչության տեղաբաշխումը

ՀՀ մշտական ՀՀ բնակչության միջին խտությունը 110 է (2010)։ Խտությունն առավել ըստ մարզերի և Երևանի մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային և սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։

Շարունակել կարդալ