Author Archives: gayanehakobyann
Էկոհարթակ. Ծառատունկ 10 միլիոն
Էկոհարթակ. Կայուն գյուղատնտեսություն
Լքված «Պողոսի գեղ» բնակավայրի վերաբնակեցումը
«Պողոսի գեղ» բնակավայրըը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից 1,5 կմ հվ-արլ: Կառուցված է եղել 9-17-րդ դարերում: Գյուղի հյուսիսային մասում պահպանված է դամբարանադաշտ, որը 2002 թվականին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:
«Պողոսի գեղ» բնակավայրըը գտնվում է Ծակքար գետի ձախ ափին, ձորի եզրին, 2100 մ բարձրության վրա:
Գյուղի մասին ցավոք չկա հստակ պահպանված տեղակատվություն: Փորձել եմ տեղացիներից, որևէ տեղեկություն ստանալ հարցազրույցների միջոցով: Պատմում են, որ ձմռանը «Պողոսի գեղ» բնակավայրը ամբողջովին ծածկվում է ձյունով, սառնամանիք է լինում, տեղի բնակիչները ստիպված են լինում լքել գյուղը, որպեսզի կարողանան գոյատևել, գնում են ավելի բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջան՝ Արարատյան դաշտ: Օրերից մի օր Թազագյուղի և «Պողոսի գեղ» բնակավայրիի բնակիչներ են հանդիպում՝ ապրանքափոխանակության նպատակով, խոսում են միմյանց հետ, իմանում ով որտեղից է: «Պողոսի գեղ» գյուղի բնակիչը զարմացած հարցնում է նախկին հարևան գյուղի բնակչին. «Ախպեր ջան, հլը ինձ ասա, Պողոսի գյուղում գարունը եկա՞վ»:
Նախկինում գյուղը լքելու պատճառ դարձած բնակլիմայական պայմանները, ներկայումս կլիմայի փոփոխության հետևանքով, լայն հնարավորություններ են ստեղծում գյուղում ապրելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
Նշեմ այս լքված գյուղի վերաբերյալ վերաբնակեցման սցենարներ՝
- Այս լքված գյուղը կարող է վերաբնակեցվել` ՀՀ-ում բնակվող նախկին բնակիչների, փախստականների և աղետյալ գոտու քաղաքներից եկած և ցանկություն ունեցող ընտանիքներով,
- Հանրապետության այն քաղաքացիներով, ովքեր կցանկանան մշտական բնակություն հաստատել և զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, քանի որ գյուղը գտնվում է տափաստանային գոտում և առավել բարենպաստ է այստեղ գյուղատնտեսական աշխատանքներ ծավալելը:
- Տարբեր առիթներով ճանաչողական այցեր իրականացնել դեպի այս բնակավայր: Այցերը կարող են ամրացնել մարդկանց դրական վերաբերմունքը և նպաստել այդ վայրում բնակվելու որոշման կայացմանը:
- Եթե պետությունը իր միջոցներով կարողանա օգնել երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու հարցում: Միջոցների տրամադրման դեպքում երիտասարդները ոչ միայն չեն լքի իրենց սեփական գյուղերը, այլ նաև հնարավորություն կստեղծվի լքված գյուղերի վերաբնակեցման համար: Այս հստակ է և անխախտ, բոլորը չէ, որ քաղաքներ են գնում, ձգտում քաղաքներում տուն ունենալ:
- Անհրաժեշտ է տեղեկություն տարածել անմիջական հաղորդակցության միջոցով, պոտենցիալ վերաբնակիչների ներգրավվման համար:
- Բնակավայրի վերաբերյալ սոցիալ-մշակութային հաղորդաշարեր պատրաստել և հեռուստատեսություններից առնվազն մեկով ցուցադրել:Այս իհարկե կնպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը:
- Անհրաժեշտ է նոր բնակավայրի նկատմամբ կապվածություն առաջացնել: Դրա համար անհրաժեշտ է վերաբնակիչների մոտ աշխատանքի հասանելիությանն և կայունությանն, եկամտի մակարդակին, սոցիալական հարաբերություններին և կառավարման բնույթին վերաբերող գործոններն ակտիվացնել:
- Անհրաժեշտ է վերաբնակեցման ռազմավարության և գործողությունների համալիր ծրագիր մշակել, որը հասու կլինի յուրաքանչյուր քաղաքացու:
- Վերաբնակեցման ռազմավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի վերաբնակեցման հնարավորությունների «սոցիալական փաթեթավորմանը», այն խմբերի համար, որոնք առաջնորդվում են տնտեսական/սոցիալական օգուտի պահանջով:
- Բնակավայրը հրապուրիչ դարձնել վերաբնակեցվողների համար, որպեսզի շահագրգռված լինեն ներդրումներ իրականացնելու համար:
- Վերաբնակեցման խնդիրների իրագործման համար լավագույն միջոց կարող է լինել բնական աճի խթանումը:
- Վերաբնակեցումը ներկայացնել որպես հայրենասիրական ակտ:
- Հնարավոր է որպես նպաստող գործոն օգտագործել նաև քաղաքական թոհուբոհից կտրվածությունը:
- Ժամանցի վայրեր ստեղծել տեղի բնակչության համար:
- Եթե լքված բնակավայրը վերականգնելու ցանկություն հայտնած քաղաքացիներ լինեն և իրենց տնամերձ հողամասերը, որպես սեփականություն հանձնվի անվճար:
- Եթե լքված բնակավայրում ճանապարհների և ջրաշինարարական կառույցների, ընդհանուր նշանակության ինժեներային կառույցների, դպրոցի, կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը իրականացվի պետական միջոցների հաշվին:
Մեկ օր Հրազդանի կիրճում
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Օր՝ Հունիսի 3
Վայր՝ Հրազդանի կիրճ
Մեկնում՝ Մայր դպրոցի բակից, ժամը՝ 10:00
Վերադարձ՝Մայր դպրոցի բակ, ժամը՝15:00
Նպատակը՝
- Ծանոթանալ Հրազդան գետի Երևանյան հատվածին, ուսումնասիրել տեղանքն ու այն բարեկարգելու նախագծեր իրականացնել:
Խնդիրներ՝
- Արտակարգ պայմաններում, կողմնորոշվելու և հարմարվելու կարողության ձևավորում
- Տարածքի մաքրման աշխատանքերը
- Ընտանեկան դպրոցների մոտ ընկերային հարաբերությունների հաստատում
- Քայլարշավ Հրազդան գետի ափով,
- Նստոտում գետի ափին, զրույցներ-քննարկումներ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ճամփորդական ուսապարկ
- հարմարավետ հագուստ, կոշիկներ
- պաշտպանիչ դիմակ
- ձեռնոցներ
- ախտահանիչներ
- արևային գլխարկ
- ջրաման
Արդյունքում՝
1.Կմաքրենք տարածքը, կառանձնացնենք աղբամանների համար հատկացվող տեղ, որոնք հետագայում կարելի է տեղադրել ափին:
2.Սովորողները կունենան անհատական հրապարակումներ, տեսանյութեր, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում, ենթակայքում:
Կամավորությունը որպես սկիզբ

Հեռուն և մոտը հետաքրքիր հասկացություններ են, ժամանակներ կան, որտեղ թվացյալ հեռուն այնքան մոտ է, և հեռվի ձգտման և փնտրտուքների ընթացքում գտնում ես հենց կողքիդ: Ահա նույն այս տրամաբանությամբ փնտրեցի հեռվում գտա կողքիս՝ կրթահամալիրը: Դեռ մանկուց երազկոտ աղջկա պատկերացումներում ուսուցչուհի կերպարս մոտեցավ իր լուծման, երբ ընդունվեցի համալսարանի իմ սիրելի բաժինը աշխարհագրության ֆակուլտետ, սկիզբը քաղաք գալու նման ՝ հետաքրքիր էր, բարդ, խառը, որը քիչ-քիչ սկսվեց քանդվել և ներկայանալ ավելի հմայիչ կողմներով, էս ընթացքով՝ կծիկը բացելով ավարտեցի ԵՊՀ-ն, բայց մանկավարժ եմ ուզում դառնալ, ես շատ լավ հիշում եմ մանկության տարիների ուսուցչուհուն՝ ինձ:
Շարունակել կարդալԵրրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Փետրվար-մայիս
Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը ներկայացնում եմ ըստ ամիսների հաշվետվությունների։
Ամենամսյա հաշվետվություններ․
Մայիսյան հաշվետվություն
Մարդը կլիմայի փոփոխության պատճառ: Նախագծի ամփոփում
Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը:
10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ:
Շարունակել կարդալՀեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 18.05-22.05.2020
Ավարտեցինք հեռավար ուսուցման մայիսյան վերջին շաբաթ:
Շաբաթվա ընթացքում տեսադասեր եմ իրականացրել 10-րդ և 9-րդ դասարանների սովորողների հետ:
Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝
9-րդ դասարան՝ ՀՀ բնակչությունը
10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ
11-րդ դասարան՝ Տիեզերական աղբը որպես վտանգի աղբյուր
Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Շարունակել կարդալ