
Կաստաներ (պորտ.՝ casta — տոհմ, սերունդ, լատին․՝ castus — մաքուր, սանսկրիտ համարժեքը՝ ջատի), իրար հետ սահմանափակ հաղորդակցմամբ, անփոփոխ մասնագիտությամբ և ընդհանուր առասպելական նախահայր ունեցող մարդկանց ներամուսնական խմբեր։ Կաստաների համակարգի ձևավորման վրա մեծապես ազդել է աշխատանքի հասարակական բաժանումը։ Կաստայական բաժանման առանձին նշաններ եղել են Հին Եգիպտոսում, Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։
Շարունակել կարդալ










