Սահարա անապատում ձյու՞ն

Սահարան Երկիր մոլորակի ամենամեծ անապատն է: Այն զբաղեցնում է Աֆրիկայի տարածքի մոտ 30 տոկոսը, իսկ մակերեսը մոտ 9 մլն քկմ է: Տեղումների տարեկան նորման 80-100 մմ է անապատի տարբեր մասերում:

Անապատում ձյուն էր տեղացել 1979թ. փետրվարի 18-ին։

Անապատում ձյուն էր տեղացել նաև 2016-ին:

Վերջին անգամ ձյունը եկել է 2018 թվականի հունվարի 7-ի վաղ առավոտյան՝ Ալժիրի Այն Սեֆրա քաղաքում, որը գտնվում է Սահարա անապատում: Ձյան ծածկույթի հաստությունը մոտ 40 սմ է եղել, սակայն արդեն երեկոյան այն հալվել է, քանի որ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր էր մոտ 5 աստիճանով:

Այն Սեֆրայի շրջանում ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է +37 աստիճանի, իսկ ձմռանը տատանվում է 0-ից -1 սահմաններում:

Վերջին 37 տարում Սահարայում ընդամենը 3 անգամ է ձյուն տեղացել, վերջին անգամ դա 2016-ի վերջում էր: Այն ժամանակ ձյան տեղումները 24 ժամ տևեցին, իսկ տեղաբնակներին շատ էր զարմացրել բնության այդ անոմալ երևույթը:

Թողնել մեկնաբանություն