Կիրիբատին միակ երկիրն է աշխարհում, որը գտնվում է բոլոր չորս կիսագնդերի վրա: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի վրա և կազմված է 33 կղզուց, որոնք կոչվում են աթոլներ: Աթոլները գտնվում են ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան կիսագնդերում: Բացի այդ՝ դրանք ցրված են նաև հյուսիսային և հարավային կիսագնդերի երկայնքով, ինչն էլ Կիրիբատիի Հանրապետությունն այդքան յուրօրինակ է դարձնում աշխարհագրական տեսանկյունից:

Կիրիբատի (անգլ.՝ Republic of Kiribati), պետություն Խաղաղ օվկիանոսում, Օուշն կղզում, Գիլբերտի, Լայն և Ֆենիքս կղզիախմբերի վրա։
Երկրի ամենաբարձր կետը գտնվում է Բանաբա կղզում։
Բնակչությունը կազմում է 60 հազար մարդ (1979), հիմնականում՝ միկրոնեզացիներ և պոլինեզացիներ։
Վարչական կենտրոնը՝ Տարավա։

Մինչև 1979 թվականի հուլիսը Մեծ Բրիտանիայի տիրույթ էր և կոչվում էր Գելբերտի կղզիներ՝ նրա կազմի մեջ մտնող համանուն կղզիների անունով (անվանվել են ի պատիվ անգլիացի ծովագնաց Թոմաս Հիլբերտի, ով 1788 թվականին այցելել էր այդ կղզիներ)։

Կղզիները հայտնաբերել են իսպանացիները`1606 թվականին։ 1892 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ, ապա՝ գաղութ, 1979 թվականի հուլիսի 12-ից՝ անկախ պետություն։
Զբաղվում են կոկոսի արմավենու և հացի ծառի մշակությամբ, ձկնորսությամբ։ Արտահանվում է ոչ մեծ քանակությամբ կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ)։ Օուշն կղզում կան ֆոսֆորի հանքեր։