Monthly Archives: Մայիս 2022

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում։

Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Շարունակել կարդալ

Կուր գետ

Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրացերեն՝ მტკვარი – Mtkvari,ադրբեջաներեն՝ Kür) – գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։

 Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում  «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում: Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։ Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։ Նորագույն դարաշրջանում հայերեն հաճախ անվանվել է Քուռ:

Շարունակել կարդալ