Պարզ լիճը 1350 մետր բարձրության վրա է գտնվում, Դիլիջան քաղաքից 9 կմ հս֊արլ.։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Ներկայումս Պարզ լիճը ունի էկոլոգիական խնդիրներ, ինչի՞ արդյունք են դրանք։
Լճում ի սկզբանե ձկնատեսակներ չեն եղել, տնտեսական շահագործման արդյունքում լիճը սկսել են օգտագործել որպես ձկնաբուծարան։ Ձկների սնման համար լիճ է լցվել որոշակի քանակի արհեստական կեր, արդյունքում լիճը սկսել է կանաչել։
Պարզ լիճ, 2021 թ. Ապրիլ
Պարզ լճի կանաչելը պայմանավորված է նաև կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով ջերմաստիճանի բարձրացման հետ, որի արդյունքում լճում ավելացել են կանաչ ջրիմուռները։
Ներկայումս Պարզ լճում էկոլոգիական դիտարկումներ չեն իրականացվում։


