Ավելի կարևոր է մեթոդների դասակարգումը ըստ էության, բովանդակության: Այսպիսի մոտեցմամբ տարբերում են մեթոդների 2 խոշոր խումբ՝ էմպիրիկ և տեսական:
Էմպիրիկ մեթոդներից այժմ էլ լայն տարածում ունի արշավախմբային (դաշտային) ավանդական մեթոդը: Որը ծագել է աշխարհագրության հետ մեկտեղ և հարյուրամյակներ անընդմեջ աշխարհագրական գիտելիքների հայթայթման միակ աղբյուրն է եղել: Այս մեթոդի հիմնական բովանդակությունը անմիջական դիտարկումների և չափագրումների միջոցով հետազոտվող օբյեկտի մասին առաջնային տվյալներ ստանալն է: Արշավախմբային հետազոտությունը կարելի է իրականացնել երթուղիների, ստացիոնար և կիսաստացիոնար եղանակով:
Շարունակել կարդալ