ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Ընդհանուր մեթոդաբանական ցուցումներ: Տրանսպորտը տնտեսության կարևոր ճյուցերից մեկն է, որն ապահովում է տարածական կապերը ճյուղային և ՏԱՀ-երի, բնակավայրերի, մարզերի և երկրների միջև: Ներկայումս տրանսպորտային հիմնախնդիրները դառնում են գիտական՝ այդ թվում աշխարհագրական հետազոտությունների ավելի ու վաելի արդիական խնդիր: Հետազոտություն կարելի է անցկացնել շրջանի, մարզի և ամբողջ երկրի տրանսպորտային համակարգերի համար, ըստ նրա առանձն տեսակների՝ ճյուղային և տարածքային տեսանկյունից՝ օգտագործելով նախագծային վիճակագրական կազմակերպություների, տրանսպորտային գերատեսչությունների նյութերը: Տարածաշրջանի տրանսպորտի աշխարհագրական հետազոտության սխեման ընդգրկում է հետևյալ հիմնահարցերը.

1. Տրանսպորտի դերն ու նշանակությունը, բեռնա և ուղևորափոխադրումների ապահովվման, արտաքին և ներքին տնտեսական կապերի զարգացման գործում

2. Տրանսպորտային ցանցի ձևավորման պատմությունը, զարգացման փուլերը և տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի դերը շրջանի տնտեսության մեջ այս կամ այն փուլում,

3. Ճանապարային ցանցի աշխարհագրությունը, նրա զարգացման պայմանները և գործոնները

4. Տարածաշրջանի տրանսպորտային համակարգը, տեսակները բեռնա -և ուղևորաշրջանառության կառուցվածքը

5. Բեռնա-և ուղևորափոխադրումների աշխարհագրությունը

6. Տրանսպորտի որակական բնութագրումը, տրանսպորտի միջոցների օգտագործման որակը, պիտանելիությունը և օգտագործման աստիճանը

7. Տրանսպորտային համակարգի զարգացման էկոլոգիական կողմերը

8. Տրանսպորտի զարգացման հիմնական ուղղությունները

Ավտոմոբիլային տրանսպորտի օրինակով դիտարկենք ճյուղի աշխարհագրական ուսումնասիրության առավել կարևոր հարցերը՝ մարզային կտրվածքով: Տարանսպորտային ցանցի աշխարհագրությունը հետազոտության կարևոր ուղղություններից է: Անհրաժեշտ է ուսումնասիրել և համապատասխան քարտեզի վրա արտահայտել հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհները, առանձնացնել կենտրոնները: Որպես հիմանական ցուցանիշ են համարվում ճանպարհային ցանցի երկարությունը կմ-ով, այս թվում՝ կոշտ ծածկով, նրա խտությունը՝ 1000ք/կմ հաշվով: Համեմատելով այդ ցուցանիշները երկրի և այլ մարզերի ցուցանիշների հետ անհրաժեշտ է բացահայտել , թե ինչ գործոններ են նպաստել այդ տարբերությունների առաջացմանը, օր՝ արդյունաբերության զարգացում, քաղաքների խիտ ցանց , փոխադրումների ծավալի աճ, հանգստի գոտիների ստեղծում, կենցաղային կապերի ուժեղացում: Տրանսպորտի հետազոտության հաջորդ կարևոր հիմնահարցը բեռնա- և ուղևորափոխադրումների վերլուծությունն է: Այդ տվյալների հիման վրա կարելի կազմել քարտեզներ, որոնք կարտահայտեն բեռների և ուղևորների փոխադրումներիաշխարհագրությունը, ցույց տալով նաև միջազգային, ներհանրապետական և տեղական փոխադրումները, նշելով առավել ծանրաբեռնված ավտոճանապարհները և դրանց տեղամասերը:

Դիագրամնների և գրաֆիկների վրա կարելի է ցույց տալ փոխադրումների կառուցվածքը, բեռնա- ուղևորափոխադրումների ծավալները: ԿԱրևոր է առանձնացնել տրանսպորտային հանգույցները: Տրանսպորտի որակական բնութագրումը ընդգրկում է մի շարք հարցեր: Առավել արդիական են աշխատանքային ռեսուրսների աճի սահմանափակման պայմաններում աշխատուժի քանակական և որակական կազմի բարելավման հարցերը, տրանսպորտային տարբեր գործառույթներում աշխատանքային ծախսերի տնտեսումը: Աշխատուժի տնտեսման սկզբունքից ելնելովկարևորագույն հիմնախդիր է հանդիսանում բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքներում զբազվածների թվաքանակի համաչափ կրճատումը: Դրա համար անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են ներդրվում աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման միջոցները, ինչպես է կատարելագործվում կոնտեյներների, կռունկների կոնվեյերային համակարգերի օգտագործումը: Աշխատանքի արտադրողականությունը չափվում է տոննա կմ-ով և ուղևոր կմ-ով: Ճանապարհների որակը դիտարկվում է որպես ճյուղիամենակարևոր բնութագրիչներից մեկը:Ուսումնասիրության ժամանակ հարկավոր է պարզել ճանապարհային ցանցի ձգվածությունը, ապահովվածությունը կոշտ ծածկով:

Տրանսպորտային միջոցների օգտագործման ստիճանը ևս վերաբերում է հետազոտուէթյան արդիական հարցերի թվին, այստեղ կարևոր ցուցանիշ են միջին օրական վազքը, շարժման արագությունը, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների տարեկան միջին հեռավորությունը, ամորտիզացիոն տարիքը: Տրանսպորտի աշխարհագրական ուսումնասիրության հարցերից արդիական է դառնում էկոլոգիական ուղղությունը:

Տրանսպորտային միջոցների շարժման ինտենսիվությունը, վնասակար արտանետումների քանակը, միջավայրի աղտոտվածության աստիճանը, աղմուկը խիստ սրում են տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակը: Անհրաժեշտ է պարզել տրանսպորտային ճանապարհների և բնակավայրերի փոխադարձ դիրքերը, աղմկային ծանրաբեռնվածությունից բնակելի տարածքների պաշտպանման հարցերը, տրանսպորտային միջոցները, արտանետումների նվազման ուղիները:

Տրանսպորտի աշխարհագրական վերլուծության ժամանակ կարևոր է այն դիտարկել տնտեսության այլ ճյուղերի ՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և սպասարկման ոլորտի, ինչպես նաև տարաբնակեցման հետ: Տրանսպորտի աշխարհագարական հետազոտության ժամանակ լայնորեն օգտագործվում են քարտեզագրական, վիճակագրական և մաթեմատիկական մեթոդները:

Թողնել մեկնաբանություն