Պետական սահմանների անցկացում

Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) և սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա (դեմարկացիա)։ Կատարվում Է, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խնդիրներ։

Նախ, սահմանակից պետություևևերի միջև ստեղծվում է դելիմիտացիոն հանձնաժողով։ Երբ դելիմիտացիան արժանանում է հավանության, շահագրգռված կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի֊դեմարկացիա, այսինքն՝ համապատասխան քարտեզի վրա տեղադրելու որոշված սահմանային նշանները (սահմանային֊սյուն, բուրգ, փշալարային ցանցեր)։ Կազմվում է արձանագրություն, որին կցվում են սխեմաներն ու լուսանկարները։

Այնուհետն բոլոր նյութերը ներկայացվում են սահմանակից պետություններին։ Դեմարկացիայի արդյունքների հիման վրա կատարվում է սահմանագծի հաստատում։ Հաստատված սահմանագիծը նշագծվում է աշխարհագրական քարտեզի վրա։ Միջազգային իրավունքի կանոններով արգելվում է սահմանային նշանների կամայական տեղափոխումը։ Անհրաժեշտության դեպքում (եթե նրանք ջարդվել կամ ընկել են) կատարվում է սահմանագծի ռեդեմարկացիա (սահմանային նշանների ստուգում և վերականգնում)։

Թողնել մեկնաբանություն