Monthly Archives: Օգոստոս 2020

Արտակարգ ամառ. 19.08.2020

Մեր լողափնյա ճամբարային օրը անցավ հագեցած և շատ արագ։

Ճամբարականների օրը սկսվեց մարմնամարզությամբ։

Լողափում արևային և ջերմ մթնոլորտն էր սպասում ճամբարականներին։Շախմատ խաղացինք, նկարեցինք, երգեցինք և խաղացինք ջենգա, որը առաջարկել էր Արեն Մաթևոսյանը և հատուկ ընկերների հետ խաղալու համար բերել իր հետ։

Ավելին ստորև.

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 17.08.2020

Ճամբարային հերթական շաբաթը սկսեցինք նոր ճամբարականներով և բարձր տրամադրությամբ։

Երաժշտության ներքո մարմնամարզություն կատարելուց հետո ճամբարականները մի լավ լողացին, նկարեցին, շախմատ խաղացին, միասին մաթեմատիկական խաղեր կազմակերպեցինք և վերջապես էպոսային տրամադրությունը նորից այցելեց մեզ, կարդացինք էպոսից հատվածներ, քննարկեցինք։ Ավելին ստորև.

Շարունակել կարդալ

Ճամբարային շաբաթվա աշխատակարգ. 17-21.08.2020

Օգոստոսի 17- երկուշաբթի

9․00-9․15— Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Միջավայրի խնամք, ծաղիկների խնամք
10.00-12.00 — Լողափնյա մաթեմատիկա
12.00-12:20— նախաճաշ
12։30-13.00 — Բացօթյա ընթերցանություն
13.00-13։30 — Շախմատ և նկարչական պլեներ ամառային բացօթյա լողափում

13.30.14.00- Խաղ՝ միրգուտոցի առանց ձեռքերի
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Լողափնյա խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Շարունակել կարդալ

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Բնութագրությունը հասանալի չէ

Հերթական լողափնյա շաբաթն էլ եկավ ամփոփման։ Այս շաբաթ ճամբարականների հետ շատ ակտիվ ժամանակ ենք անցկացրել, իրենց սիրելի զբաղմունքին՝ լողալուն զուգահեռ հորինեցինք տարբեր հետաքրքիր խաղեր, հանելուկներ, ստեղծեցինք լաբիրինթոսներ, մրցեցինք, նկարեցինք, իսկ շաբաթն առանձնացավ Ագարակում։ Մեր հերթական այցելությունն էր Ագարակ, բայց այս անգամ ձիավարության փոխարեն որոշեցինք խնամել, լողացնել մեր սիրելի Խզբզին։ Ճամբարականները մեծ սիրով կատարեցի Խզբզի լողանալու ծիսակարգը և նույն եռանդով վերադարձանք արդեն հարազատ դարձած՝ Արևելյան դպրոցի լողափնյա ճամբար։

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 14.08.2020

Ճամբարային օրը սկսեցինք լողափի բացմամբ և գնացինք մարմնամարզություն անելու։ Մարմնամարզությունից հետո ճամբարականները հիշեցին չինական չինգա չունգը և ցույց տվեցին մյուսներին։Ավելին տեսանյութում։

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 11.08.2020

Օրը սկսեցինք ճամբարականների հետ հանելուկների հորինմամբ՝ ճամբարականները ոգևորված, իրար հերթ չտալով հորինուկներ էին ասում։ Ավելին տեսանյութում։

Հասավ Ագարակ գնալու ժամանակը, ճամբարականները բոլորը եկել են, առավոտյան հաճելի հով է, ուրեմն շարժվեցինք։

Առավոտյան հովին նախաճաշեցինք Ագարակում, շրջեցինք, տեսանք այստեղի բնակիչներին և ընկեր Մարիամի հետ լողացրեցինք Խզբզին։

Շարունակել կարդալ