Daily Archives: 28.08.2020

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Արտակարգ լողափնյա ճամբարի 6-րդ՝ վերջին ամփոփումն եմ գրում, և մտածում՝  «ի՜նչ հավես ու անմոռաց արտակարգ ամառ ունեցա, ունեցանք»: Երբ ստանձնեցի ճամբարի ղեկավարի պատասխանատու աշխատանքը մտահոգված էի՝ կկարողանա՞մ հետաքրքիր և բովանդակային լինել, այսօր արդեն փաստում եմ՝ մենք հիանալի 6 շաբաթյա ամառային արտակարգ-լողափնյա ճամբար ունեցանք: Այս շաբաթների ընթացքում ես զգացի սեբաստացի լինելու մանրամասները, հմտացա, քայլեցի, լողացի և վերջապես ապրեցի ինչպես սեբաստացի: Շնորհակալ եմ կրթահամալիրին այս գեղեցիկ շաբաթների ու վայելումի համար, կարծում եմ այս ամառը ինքնին արտակարգ էր իմ աննման ճամբարականներով, Արևելքի լողափնյա բակով, նոր մարդկանց ճանաչմամբ, համ ու հոտով: Ավարտում եմ ճամբարային շաբաթս , հավատալով՝ ես դեռ գալու եմ, ես սեբաստացի եմ:

Շարունակել կարդալ

Արտակարգ ամառ. 28.08.2020

Ճամբարային օրը սկսեցինք քանդակների պուրակում Գրիգոր Մանուկյանի հետ՝ ջութակ և ջրաներկ նախագծի շրջանակում։ Ավելին ստորև.

Շարունակել կարդալ