
Արդեն 5 շաբաթ է միասին վայելում ենք լողափնյա ամառը՝ ես և ճամբարականներս։ Այնքան ենք մտերմացել տարածքի և իրար հետ, որ այդքան սպասված սեպտեմբերի գալուստը մի քիչ տխրեցնում է, մեզ հարազատ դարձած Արևելքի լողափը զարդարեց այս արտակարգ ամառը։ Մեծ ուրախությամբ արձանագրում եմ. արտակարգ այս ամռանը մենք գտանք վիրուսասպան և վիրուսամերժ տարբերակը, մեր հիգենիկ , կանաչապատ ու ժպտառատ միջավայրով աննպաստ միջավայր ստեղծեցինք վիրուսի համար և այն հեռացավ մեզանից։ Այս օրերին համոզվեցի, որ միջավայրով ու կեցությամբ պայմանավորված մենք մերժում ենք վիրուսին։ Եկեք միասին օտարենք մեզանից կորոնավիրուսին, հասցեն՝ Արևելյան դպրոց, լողափ։ Մուտքը՝ ժպիտով։
Տեղադրում եմ շաբաթվա ամփոփումը ըստ օրերի:
Լուսանկարը Նունե Խաչիկօղլյանի: