Արտակարգ ամառ. 18.08.2020

Լողափնյա ճամբարային օրը անցավ հիանալի, արևի շողերի և ճամբարականների ժպիտների ներքո։

Այսօր ևս ճամբարականները իրենց նկարած նկարները ինձ նվիրեցին, մեծ ուրախությամբ վերցրեցի և ահա տեղ գտան մնացածների կողքին՝ սենյակիս պատին։

Շախմատի քարերով շաշկին էր այսօր ճամբարականների սեղանին, բակային խաղերից գործնագործը, պահմտոցին և ռեզինով թռիչքները։

Ավելին տեսանյութում։

Թողնել մեկնաբանություն