
Հերթական լողափնյա շաբաթն էլ եկավ ամփոփման։ Այս շաբաթ ճամբարականների հետ շատ ակտիվ ժամանակ ենք անցկացրել, իրենց սիրելի զբաղմունքին՝ լողալուն զուգահեռ հորինեցինք տարբեր հետաքրքիր խաղեր, հանելուկներ, ստեղծեցինք լաբիրինթոսներ, մրցեցինք, նկարեցինք, իսկ շաբաթն առանձնացավ Ագարակում։ Մեր հերթական այցելությունն էր Ագարակ, բայց այս անգամ ձիավարության փոխարեն որոշեցինք խնամել, լողացնել մեր սիրելի Խզբզին։ Ճամբարականները մեծ սիրով կատարեցի Խզբզի լողանալու ծիսակարգը և նույն եռանդով վերադարձանք արդեն հարազատ դարձած՝ Արևելյան դպրոցի լողափնյա ճամբար։
Տեղադրում եմ շաբաթվա ամփոփումը ըստ օրերի: