Օրը սկսեցինք ճամբարականների հետ հանելուկների հորինմամբ՝ ճամբարականները ոգևորված, իրար հերթ չտալով հորինուկներ էին ասում։ Ավելին տեսանյութում։
Հասավ Ագարակ գնալու ժամանակը, ճամբարականները բոլորը եկել են, առավոտյան հաճելի հով է, ուրեմն շարժվեցինք։
Առավոտյան հովին նախաճաշեցինք Ագարակում, շրջեցինք, տեսանք այստեղի բնակիչներին և ընկեր Մարիամի հետ լողացրեցինք Խզբզին։




Ինձ այսօր օգնում էր կամավոր Անի Ավանիանը։
Օրը շարունակեցինք լողափում՝ տարբեր մաթեմատիկական և բակային խաղերով։ Ավելին տեսանյութում։