Այսօր ճամբարականները բարձր տրամադրությամբ էին եկել. նորից ուսումնական Ագարակ էինք գնալու։

Մարմնամարզությամբ սկսեցինք մեր ճամբարային շաբաթվա վերջին օրը։ Դավթյան Գրիգորը և Ժասմին Պետրոսյանն էին պատասխանատուները։
Վազքից հետո հավաքվեցինք կանաչների մեջ ու հանելուկներ սկսեցինք միմյանց ասել և փորձել գուշակել։

Ճամբարականներին գրավեց և հետաքրքրեց այդ, քիչ անց հավաքվեցին բոլորը։
Դե ինչ, հասավ Ագարակ գնալու ժամանակը։
Գնացինք Ագարակ։

Շրջեցինք Ագարակում, տեսանք կենդանիներին և թռչուններին և կերակրեցինք ձիերին՝ գազարով, խնձորով, ձմերուկով։ Ճամբարականները մեծ հետաքրքրությամբ էին շրջում և հաճելիորեն զարմանում կենդանիներին տեսնելով։





Վերադառնալուց հետո շարունակեցինք մեր լողափնյա առօրեան։