
Հերթական ճամբարային շաբաթն եմ ամփոփում, և յուրաքանչյուր օր ճամբարականներս էլ ավելի սիրելի են դառնում, և մեր լողափնյա ճամբարը վերածվում է լավագույն, ջերմ, ակտիվ հանգստի: Մեր համագործակցային ամառը լեցուն է սիրո ալիքներով , որի վկայությունն է ամենօրյա բացիկ, նամակ, նկարների ավելացումը: Յուրաքանչյուր նամակ,որը ստանում եմ ճամբարականներից օգնում է, որ կորցնեմ օրվա հոգնածութունը և եկող շաբաթվա սպասումը ավելի ջերմ դառնա: Արևելյան լողափնյա ճամբարում մենք ապրում ենք, վայելում արևն ու ջուրը և հրավիրում միանալ մեր ջրային հրճվանքին:
Շարունակել կարդալ