Արտակարգ ամառ. 06.08.2020

Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, նոր վարժություններ սովորեցնելու հերթը Միլա Խաչատրյանինն էր։

Ճամբարականների հետ խոհարարական գործունեություն ծավալեցինք մարմնամարզությունից հետո։ Ճամբարականները իրենց ձեռքով թխեցին բիսկվիթ ու համտեսեցինք նախաճաշի ժամանակ, նշեմ, որ համեղ էր ստացվել։ Ավելին տեսանյութում.

Ճամբարականների հետ այսօր գնացինք Սարալանջ֊Սասնալանջ։ Այստեղ ընկեր Արտակը մեզ դիմավորեց, ցույց տվեց խաղողի տնկիների, թարմաների խնամքն ու կապումը, առկա խաղողի տեսակների անունները սովորեցրեց ճամբարականներին, վերջում խաղող քաղեց, ինչպես ընկեր Արտակն էր ասում գաղտնի ու բաժանեց ճամբարականներին։ Ճամբարականները նաև երգեցին։ Ավելին տեսանյութում.

Օրը շարունակեցինք լողափնյա մաթեմատիկական խաղերով, նկարչությամբ, շախմատով։

Թողնել մեկնաբանություն