Ճամբարականների հետ սկսեցինք մեր լողափնյա առօրեան։Ջերմաչափումից հետո գնացինք մարմնամարզություն անելու։ Հատված ճամբարականների մարզական առօրեայից.
Այսօր պատասխանատուն Էլիզա Ղուկասյանն էր։
Ճամբարականների հետ ունեցանք ծննդյան ծես, միասին տոնեցինք Էմիլիա Վարդանյանի ծննդյան տարեդարձը։Էմիլիան ցանկացել էր նշել այն իր ընկերների հետ և բարձր տրամադրությամբ եկել էր։

Ավելին տեսանյութում։
Այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա։Ճամբարականները հետաքրքրությամբ շրջեցին ջերմոց֊լաբորատորիայում և ընկեր Շողիկի հետ ունկնդրեցին դանդաղ ու հաճելի երաժշտություն։Ընկեր Շողիկը սովորեցրեց նրանց, որ դանդաղ ու հաճելի երաժշտության տակ բույսերը շատ լավ են աճում, փարթամանում են իսկ բարձր երաժշտությունից կամ աղմուկից սկսում են չորանալ։ Երաժշտությունից ոգևորված ճամբարականները ինքնաբուխ երգեցին իրենց ցանկացած երգերի ներքո դրանք ուղեկցելով պարային շարժումներով։
Ավելին տեսանյութում։

Օրը շարունակեցինք մեր լողափնյա ճամբարում՝ տարբեր խաղերով։
Այսօր մեզ այցելեց նաև տիար Բլեյանը։




